National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


20.09.2007

Հանդիպում Ռաուլ դե Լուցենբերգերի հետ


Սեպտեմբերի 20-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուցենբերգերին եւ նույն պատվիրակության քաղաքականության գծով պատասխանատու Սիլվի Բավելաարին: Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամներ Արմեն Աշոտյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, ներկայացնելով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտները եւ դերը եվրոպական ինտեգրման գործընթացում, կարեւորեց համագործակցությունը Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվական կենտրոնի /AEPLAC/ հետ, հատկապես Հայաստանի Հանրապետության օրենքների` եվրոպական օրենսդրությանը մոտարկման առումով, եւ նշեց, որ այդ համագործակցությունը պետք է ունենա կոնկրետ իրավական հիմքեր: Ըստ Ա. Ադոնցի` նպատակահարմար կլիներ կառավարությունում ստեղծել մի առանձնացված ստորաբաժանում, որը  Հանձնաժողովի հետ մեկտեղ կհամակարգեր եվրոպական ինտեգրման ամբողջ գործընթացը:

Ռաուլ դե Լուցենբերգերը ողջունեց Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը Ազգային ժողովում եւ Հանձնաժողովի անդամների հետ կիսեց Եվրոպական Հարեւանության Քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում իր ունեցած փորձը տարբեր երկրներում, այդ թվում` Մոլդովայում եւ Ուկրաինայում: Նա նաեւ հատուկ ուշադրություն դարձրեց Հանձնաժողովի երկու կարեւոր գործառույթների վրա, այն է` օրենսդրության ներդաշնակեցում եւ ԵՀՔ Գործողությունների Ծրագրի ընթացքի հսկողություն, ինչպես նաեւ նկատեց, որ անհրաժեշտ է ձգտել, որպեսզի օրինագծերը եւ նոր ընդունվող օրենքները համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Երկու կողմերն էլ համաձայնեցին, որ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ձեռք բերված համաձայնությունների եւ ծրագրերի իրականացումը ու պատրաստակամություն հայտնեցին ակտիվ համագործակցել այս հարցերում:

Հանդիպման վերջում պարոն դե Լուցենբերգերը տեղեկացրեց, որ այս տարի ԵՀՔ Գործողությունների Ծրագրի լավագույն կատարող երկրներ են ճանաչվել Ուկրաինան եւ Մարոկկոն, եւ որ ինքը կցանկանար հաջորդ տարի այդ ցանկի մեջ տեսնել նաեւ Հայաստանը:

Հանդիպմանը քննարկվեցին փոխգործակցության այլ հարցեր եւս:


16.02.2012 .
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

24.01.2012 .
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am