National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
10.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
1 / 1

Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:

Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ  նրա այցը կնպաստի անմիջականորեն  ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին:  Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Պետրոս Էֆտիմիուն նշեց, որ շատ հաճելի է գտնվել Հայաստանի խորհրդարանում եւ տեսնել, թե ինչպես են փոխհամաձայնության մթնոլոտում քննարկումներ ընթանում: Նրա խոսքերով` ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բավական աշխույժ գործունեություն է ծավալել` ակտիվորեն  մասնակցելով հարցերի քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ՀՀ ԱԺ փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը ԵԱՀԿ երեւանյան  գրասենյակի հետ, ում հետ ԱԺ աշխատակազմը   համաձայնագիր է ստորագրել եւ ակտիվ համագործակցություն ծավալել:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես, ներկայումս քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, եւ իշխանությունների ցանկությունն է ունենալ այնպիսի ԸՕ, որը կնպաստի անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը գոհունակություն հայտնեց Ընտրական օրենսգրքի վրա կատարվող աշխատանքների կապակցությամբ` կարեւոր համարելով ընտրությունների անցկացման համար հուսալի, վստահելի համակարգ ունենալը:

Անդրադարձ կատարվեց նաեւ արտաքին քաղաքական հարցերի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի համար միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող կրակոցների, դիպուկահարների գործողությունների վրա. հայկական կողմն առաջարկել է նրանց հեռացնել շփման գծից, սակայն Ադրբեջանի կողմից արձագանք չկա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անհասկանալի է, որ Թուրքիան ձգտում է դառնալ ԵՄ անդամ, սակայն փակ է պահում սահմանը հարեւանի հետ: Պետրոս Էֆտիմիուն նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից:

Անդրադառնալով ԼՂ հարցին` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի ձեւաչափին, եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ն ամենաճիշտ կազմակերպությունն է.« Մենք չենք ցանկանում , որ այլ կազմակերպություններ ներգրավված լինեն»: Նրա խոսքերով` պետք է աշխատել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԵԽ ԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաստեղծմանը` անընդունելի համարելով այն: Նա  նշեց, որ նման քայլերը խանգարում են խնդրի լուծմանը: Պետրոս Էֆտիմիուն վերահաստատեց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ օգտակար չէ, որ այդ հարցին խառնվեն նաեւ այլ կազմակերպություններ:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:
 


28.05.2011
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման  93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...

26.05.2011
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ  ընդո...

26.05.2011
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...

23.05.2011
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...

21.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց  «...

20.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...

20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք  թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...

20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ  մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...

19.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...

19.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա  Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...

18.05.2011
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...

17.05.2011
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...

17.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...

16.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...

16.05.2011
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքա...

16.05.2011
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...

14.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապա...

12.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ  նախագահի...

11.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...

10.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության  նախագահ  Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...

10.05.2011
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենակ...

09.05.2011
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...

06.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...

06.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ին...

03.05.2011
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց  ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am