National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
21.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց  «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Ողջունելով մասնակիցներին` ԱԺ նախագահն ասաց.

«Ինձ համար միշտ էլ հաճելի է հանդիպել երիտասարդության հետ: Եթե նայեք իմ աշխատանքային գրաֆիկը, կտեսնեք, որ մեծ թիվ են կազմում երիտասարդության հետ  իմ հանդիպումները: Դա պատահական չէ, որովհետեւ երիտասարդությունը մեր հասարակության կարեւորագույն շարժիչ ուժերից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը: Տեղյակ եք, որ Ազգային  ժողովում նախաձեռնել ենք նաեւ Երիտասարդական խորհրդարան, որի առաջին նիստը տեղի  է ունենա լու առաջիկայում, երեւօ հունիսի սկզբին:  համոզված եմ, որ այս դահլիճում կան մարդիկ, ովքեր մասնակցելու են այդ խորհրդարանի աշխատանքներին: մասնակցությունը կունենաք:

Ձեր հայտարարած խորագրով գիտական կոնֆերանսի անցկացումը նշանակում է, որ երիտասարդությունն իրեն դուրս չի դնում երկրում կատարվող գործընթացներից, պատասխանատվություն է զգում պետության ապագայի համար եւ պատրաստ է մասնակից դառնալ առկա խնդիրների լուծմանը:

Ես չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել վիճակագրական տվյալներով ու վերլուծություններով,որոնք, անշուշտ, կհնչեն կոնֆերանսի ընթացքում: Ընդհանրացնելով` ասեմ, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից, թեեւ հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են: Իսկ դրանք պետք է հաղթահարել համատեղ ուժերով, գործնական քայլերով, այլ ոչ թե ճառ ասելով կամ դասախոսություն կարդալով:

Կարծում եմ` արդեն տեսանելի են վերաբերմունքի ու մտածողության փոփոխությունները տնտեսության, եւ մասնավորապես գյուղատնտեսության մեջ: Հանրապետության նախագահի կտրուկ միջամտության եւ հանձնարարականների արդյունքում տնտեսության այս հատվածում արդեն երեւում է առաջընթաց:

Ոչ միայն տնտեսության վերականգնման, այլեւ ընդհանրապես հասարակական կյանքի բոլոր գործընթացներում շատ կարեւոր է երիտասարդության մասնակցությունը: Դուք այն պոտենցիալն եք, որի ներգրավումը, օգտագործումը, որին ճանապարհ տալը, գնահատելը օգտակար է  յուրաքանչյուր հասարակության համար:

Հասկանալով, որ  երիտասարդությունը երկրի առաջընթացի համար կարեւորագույն գործոն է, պետությունն իր այսօրվա հնարավորության սահմաններում քայլեր է իրականացնում նրան առնչվող խնդիրների լուծման, աջակցության ուղղությամբ: Բնականաբար, սա այն ամբողջը չէ, որ պետությունը կուզենար աներ, բայց այսօրվա հնարավորություններն առայժմ այսքան են: Մյուս կողմից, երիտասարդությունն ինքն էլ պիտի գաղափարներ ու քայլեր առաջարկի, որպեսզի ավելանան պետության հնարավորությունները, իր գործողություններով նպաստի դրան: Ի վերջո,  ուժեղ երկիր, մրցունակ տնտեսություն ունենալուց շահելու են բոլորը` մեր պետությունը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը: Կարծում եմ`  համատեղ աշխատելու, խնդիրները միասին լուծելու ճանապարհին երիտասարդությունը հնարավորություն կունենա իրագործել իր գաղափարները, գործնական ծրագրերի վերածել այն մտահղացումները, որ բոլորդ ունեք:

Հուսով եմ, որ այս գիտական կոնֆերանսն ի հայտ կբերի նոր գաղափարներ, մոտեցումներ, առաջարկություններ եւ   իր ներդրումը կունենա տնտեսության ոլորտի խնդիրների լուծման  մեջ»:

Բարձր գնահատելով նման կոնֆերանսի անցկացումը եւ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից` Հովիկ Աբրահամյանը  մաղթեց արգասաբեր աշխատանք եւ ցանկալի համարեց, որ այն շարունակություն ունենա, քննարկումներ լինեն տարբեր ամբիոններում:

Անդրադառնալով Երիտասարդական խորհրդարանի ստեղծմանը` ԱԺ նախագահը նշեց, որ այն լինելու է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են առաջարկություններ ներկայացնել եւ ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական, տնտեսական կյանքին :«Հետամուտ ենք լինելու, որ Երիտասարդական խորհրդարանը կայանա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` համոզմունք հայտնելով, որ այն մեծ հնարավորություն է տալու երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին, ուսխորհուրդներին` իրենց մասնակցությունն ունենալ եւ հնչեցնել իրենց մտահոգող հարցերը:

ԱԺ նախագահը Ծաղկաձորում մասնակցեց ոչ միայն գիտական կոնֆերանսին, այլեւ մասնակիցների ազատ ժամանցին` ի դեմս մարզական առօրյայի:


28.05.2011
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման  93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...

26.05.2011
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ  ընդո...

26.05.2011
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...

23.05.2011
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...

20.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...

20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք  թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...

20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ  մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...

19.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...

19.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա  Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...

18.05.2011
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...

17.05.2011
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...

17.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...

16.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...

16.05.2011
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքա...

16.05.2011
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...

14.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապա...

12.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ  նախագահի...

11.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...

10.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության  նախագահ  Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...

10.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` ...

10.05.2011
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենակ...

09.05.2011
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...

06.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...

06.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ին...

03.05.2011
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց  ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am