National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
27.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:

Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին: Օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ եւ շարունակական երկխոսությունն առաջնահերթություն է դիտարկվել, ինչին մեծապես նպաստելու են խորհրդարանական բարեկամական խմբերը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգության եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու հիմնահարցերը:

Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:

Միլո Ջուկանովիչը նկատել է, որ հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները, ինչի հետեւանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար: Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլեւ միջազգային գործընկերների շրջանակում: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն եւ որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարեւորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի եւ Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում: 


16.12.2022
Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լ...

05.12.2022
Մեզ համար սկզբունքային է Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համ...

01.12.2022
Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Ա...

25.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին եւ ուսուցչ...

17.11.2022
Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի վարչապետին
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կողմերը շն...

17.11.2022
Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է...

16.11.2022
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է...

13.11.2022
Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում:  Դիմելով ներկաներին՝ ԱԺ ն...

10.11.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կա...

09.11.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձն...

31.10.2022
Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ եւ կարեւոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ՀՀ ԱԺ նախագահը նշե...

28.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում
Մեծարգո՛ պարոն վարչապետ, Արցախի հարգելի՛ նախագահ, Տիկնայք եւ պարոնայք, Ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիս 5 տարի ընդմիջումից հետո մայր հայրենիքում կ...

28.10.2022
Ալեն Սիմոնյանը Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Հանդիպման նպատ...

27.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետու...

27.10.2022
Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է ...

22.10.2022
Իրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել Է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյան...

21.10.2022
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահո...

19.10.2022
Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ խնդրանքով այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկ...

18.10.2022
Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար ...

18.10.2022
Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները. ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ ...

17.10.2022
Կոչ եմ անում միջազգային գործընկերներին խստորեն եւ հասցեական դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբ...

14.10.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է արցախցի գործընկերներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են արցա...