National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սիրելի բարեկամ,

ողջունում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր են խորհրդարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: Ձգտելու ենք առավելագույն ջանքեր ներդնել, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությունը լինի ավելի մատչելի ու հասկանալի քաղաքացիների համար, իսկ վերջիններիս ձայնը` լսելի ու հասանելի Ազգային ժողովին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն իր տեղեկատվական բազայով ու հագեցվածությամբ հնարավորություն է տալիս մի քանի լեզուներով տեղեկանալու խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը եւ խորհրդարանական անցուդարձին` դառնալով համագործակցության բաց հարթակ:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


Լուրեր
 Բոլոր լուրերը
29.09.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
28.09.2020
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը՝ պատգամավո...
28.09.2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դ...
28.09.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ սեպտ...
28.09.2020
Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվակա...
27.09.2020
ՀՀ ԱԺ հատուկ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 27-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ պայմանավորված ՀՀ Կառավարության՝  2020 թվականի սեպտեմբեր...
27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում
«Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, ՀՀ խորհրդարան, սիրելի հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում եւ Սփյուռքում, մեր կո...
27.09.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտար...
27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը
ՀՀ ԱԺ պատգամավորներն ինտենսիվ աշխատանք են տանում բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի գոր...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր