National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.4.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
26.04.2007
Հանդիպում «Վարդանանք» ակումբի անդամների հետ

Ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը «Վարդանանք» ակումբի անդամ համալսարանականների հետ հանդիպման ժամանակ բարձր գնահատեց ակումբի անդամների ռազմահայրենասիրական գործունեությունը, հերոս ազատամարտիկների հիշատակը վառ պահելու,ազգային արժեքները ուսանողներին հասու դարձնելու եւ գալիք սերունդներին փոխանցելու նրանց հայրենանվեր գործը:

Տիկին Հակոբյանի գնահատմամբ` հայոց ուժեղ պետականության եւ ազգի հարատեւության կարեւոր նախապայմաններն են` հայրենասիրությունը, կրթությունը, մայրենի լեզվի պահպանությունը, համախմբվածությունը, հավատքն ու ամուր ընտանիքը, եւուսանողներին հորդորեց «վասն հայրենեաց» կրողը լինել այդ պատգամների: Ամեն ինչ պետք է ստորադասել հայրենիքին. ազգայինը զորացնելով միայն կարելի է ինտեգրվել համաշխարհային զարգացումներին, նահատակների բարի գործը շարունակելով է միայն հնարավոր ապահովել պայծառ ապագա: Նա կոնկրետ օրինակներով ներկայացրեց հայոց փառավոր, հերոսական դրվագները, հայրենանվեր հայորդիների կատարած գործերը, խոսեց հոգեւոր արժեքների պահպանման եւ փոխանցման, հայոց լեզուն անաղարտ պահելու, անխոտոր ընթացք ապահովող հավատք ունենալու անհրաժեշտության մասին:

Ուսանողները ներկայացրին ակումբի կատարած աշխատանքները, ծանոթացրին «Դասը վարում են համալսարանականները» ծրագրին, խոսեցին ռազմահայրենասիրական նոր մտահղացումների, ակումբի տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մասին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am