National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.7.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.07.2009
Սուրբ Էջմիածնում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկա գտնվեց հոգեհանգստյան արարողությանը

Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն. Ս .Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն ՝ նվիրված հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հիշատակին։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար անձինք, զոհվածների հարազատները, հավատացյալներ։

Հուլիսի 15-ին «Կասպիական ավիաուղիներ»-ի «ՏՈՒ 154-Մ» ինքնաթիռը Թեհրան- Երեւան չվերթն իրականացնելիս կործանվեց։ Զոհվեցին 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները։ 168 զոհվածներից 35-ը ծագումով հայեր էին, նրանցից չորսը ՀՀ քաղաքացիներ։ ՀՀ նախագահը հուլիսի 16-ը հայտարարեց սգո օր։

Վեհափառ Հայրապետը դիմելով ներկաներին, նշեց՝ ցավ է մեզ համար, որ այդքան մարդկանց կյանքն ավարտվեց ողբերգությամբ։ «Մեր ցավակցությունն ու սրտակցությունն ենք բերում ձեզ։ Սգակիր մեր հոգիները պետք է զորանան եւ հաղթահարեն ծանր վիշտը»։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am