National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.05.2006
Հանդիպում հանձնաժողովում

Մայիսի 11-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի նախագահ լորդ Մաքս Ռուֆուս Մոսլինի գլխավորած պատվիրակությանը:

Լորդ Մոսլինը նշեց, որ Հայաստան այցի նպատակն է խորացնելու համագործակցությունը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի եւ ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի հետ, ինչպես նաեւ աջակցել Հայաստանին ոլորտի բարեփոխումների հարցում: Նշվեց, որ Ֆեդերացիան աշխարհի մոտ 40 երկներում ճանապարհային անվտանգության ծրագրեր է իրականացնում` համագործակցելով ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի հետ , իսկ 2007 թ. ապրիլին տեղի կունենա ՄԱԿ -ի ճանապարհային անվտանգության շաբաթը:

Հաջողված համագործակցության օրինակ բերվեց Ֆրանսիան, որտեղ անցած տարի ճանապարհային պատահարների հետեւանքով զոհվածների թիվը 7500-ից իջել է 5000-ի,համակարգում զգալի նվազել է կոռուպցիան:

Պարոն Շահգելդյանը կարեւորեց ճանապարհային անվտանգության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը` նշելով, որ Հայաստանը զգալի քայլեր է կատարել այս ուղղությամբ: Այս համատեքստում կարեւորվեց օրենսդրական դաշտի հստակեցումը, ոլորտի տեխնիկական վերազինումը, կադրերի վերապատրաստումը, հասարակության տեղեկացվածության բարձրացումը, հասարակական կազմակերպությունների դերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am