National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.7.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.07.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Հուլիսի 4-ին եւ 5-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզի նախկին բոլոր վարչական շրջաններում: Խորհրդարանի նախագահի Գյումրիում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ամասիայում, Ախուրյանում եւ այլ բնակավայրերում տասնյակ հանդիպումների ընթացքում նրան փոխանցվեցին 350-ից ավելի նամակներ:

Հիմնական խնդիրները, որ բարձրացնում էին Շիրակի մարզի բնակիչները, վերաբերում էին զբաղվածությանը, ճանապարհների բարեկարգմանը, սահմանամերձ շրջաններում` հողի հարկից ազատելու արտոնություններին, թունաքամիկատներով ապահովմանը:

Անիում ու Մարալիկում սուր է մնում բնակչության զբաղվածության խնդիրը: Շիրակի մարզ իր առաջին աշխատանքային այցի ժամանակ` մարտի 6-ինԱզգային ժողովի նախագահը խոստացել էր մարզում հակամակարգչային կենտրոններ բացել, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ կենտրոններից մեկը կլինի Մարալիկում եւ հնարավորություն կտա մարալիկցիներին ոչ միայն համակարգչային գիտելիքներ ձեռքբերել, այլեւ ինտերնետ կապով փորձել զբաղվածության հարցեր լուծել ու ծրագրեր կազմել: Մարալիկում քննարկվեց նաեւ կիսակառույց շենքերի ավարտման խնդիրը: Համանման հարցեր բարձրացվեցին նաեւ Արթիկում:

Ախուրյանում բարձրացվեց ուսումնարանի խնդիրը, որը փակման եզրին է, Աժ նախագահը խոստացավ քննարկել նաեւ այդ հարցը:

Ախուրյանում օրախնդիր էր նաեւ Գյումրի-Ախուրյան ճանապարհի շինարարությունը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 12 միլիարդ դրամ է հատկացված ճանապարհների շինարարությանը եւ Գյումրի-Ախուրյան ճանապարհի հարցը այդ շրջանակներում կլուծվի:

Աշոցքում ու Ամասիայում բացի ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունից քննարկվեց նաեւ սահմանամերձ բնակավայրերում հողի հարկից ազատելու արտոնություններ տալու հարցը, որովհետեւ սոցիալական վիճակը բավականին ծանր է եւ հնարավորություններ չկան նորմալ աշխատանքներ կազմակերպելու: Աշոցքում ու Ամասիայում բարձրացվեց նաեւ գազաֆիկացման անհրաժեշտության հարցը եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են. Հայռուսգազարդը առաջիկայում կգազաֆիկացնի այդ բնակավայրերը:

Բնակարանների բաշխման խնդիրները հատկապես կարեւորվեցին Գյումրիում:
Ազգային ժողովի նախագահը հանդիպման ընթացքում գյումրեցիներին ասաց, որ իր արտասահմանյան այցերի ժամանակ մշտապես քննարկվում են մարզային զարգացման ծրագրերը եւ բոլորովին վերջերս Պլովդիվում համաձայնագիր ստորագրվեց Պլովդիվ-Գյումրի համագործակցության մասին: Նման պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ տնտեսական, կրթամշակութային համատեղ ծրագրերի իրականացման կոնկրետ ծրագրեր են մշակված: Արդեն հոկտեմբերին Գյումրի կգան պատվիրակություններ Սամարայից, Տոսկանայից ու Պլովդիվից: Աժ նախագահը խոստացավ Ախուրյանի ու Գյումրիի հիվանդանոցներին մեկական ժամանակակից սարքավորումներով  հագեցած շտապ օգնության մեքենաներ նվիրել, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իտալիայում:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի տարածաշրջանային այցի ընթացքում ստացված բոլոր առաջարկները, դիմումները ու նամակները այժմ ուսումնասիրվում են ու առառաջիկայում կտրվեն պատասխաններ:

Ամռան ընթացքում աշխատանքային այցերը կշարունակվեն` ընդգրկելով ամբողջ հանրապետության տարածքը:


05.07.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով, որի մեջ ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո կարճ ժամանակ անց մենք ունեցանք մեր Սահմանադրությունը` իբրեւ երկրի կենսագործունեությունն ապահովող Հիմնական Օրենք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am