National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.02.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
15.02.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն
1 / 4

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է.

«Հարգելի պարոն դեսպան, հարգելի գործընկերներ,

դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք,

ելույթս ցանկանում եմ սկսել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան պարոն Տողանյանին` միջոցառումն այս հոյակապ առանձնատանը կազմակերպելու համար, որի 200-ամյա պատմությունը կապված է հայ եւ ռուս ժողովուրդների պատմության հետ:

Հայ երեխաներին կրթելու ազնիվ նպատակի համար կառուցված այս շենքը հետագայում դարձավ ռուսական արեւելագիտության կարեւորագույն կենտրոններից մեկը, միաժամանակ` հայ մշակույթի կենտրոն: Եվ, վերջապես, անկախություն ձեռք բերելուց հետո Ռուսաստանում հայության այս օջախում հանգրվանեց Հայաստանի դեսպանատունը:

Սիրելի բարեկամներ,

ցանկանում եմ առանձնակի ընդգծել Ռուսաստանում հայ համայնքի դերը, որը նպաստում է մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Մենք վստահ ենք, որ ինչպես Ռուսաստանում հայերը, այնպես էլ Հայաստանում ռուսները մեր երկու երկրները միմյանց կապող ամուր կամուրջ են:

Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը քառորդ դար անշեղորեն զարգացրել են դաշնակցային փոխգործակցությունը: Մեր երկրները եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ են, տարեցտարի թափ է առնում ապակենտրոնացված համագործակցությունը, հետեւողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում:

Այսօր Պետական դումայում Վյաչեսլավ Վոլոդինի հետ ներկա եղանք ցուցահանդեսի բացմանը` «Միասին» խորհրդանշական խորագրով: Հայ եւ ռուս ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններով եւ զրկանքներով, ինչը միայն ամրապնդել է մեր եղբայրությունը:

Մենք միասին ենք եւ դարերով միասին կլինենք:

Շնորհակալություն ուշադրության համար»:


15.02.2018
Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմերի համագործակցության հարցեր
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մարտինովի հետ: Կողմերն անդրադարձել են խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարեւորել աշխատակազմերի մակարդակով փորձի փ...

15.02.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ...

15.02.2018
Կարեւորվել են խորհրդարանների աշխատակազմերի միջեւ շփումները եւ փորձի փոխանակումը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տատյանա Վորոնովայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS