National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.12.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ
1 / 1

«Հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ողջունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների այս համատեղ նախաձեռնությունը՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ:

Այսօրվա խորհրդարանական լսումների թեման արդիական է եւ անհրաժեշտ մեր քաղաքական օրակարգի համար: Դրանք անցկացվում են կարեւոր մի իրադարձության` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման թարմ հետքերով: Եթե թերթենք մեր պատմությունը, կտեսնենք Հայաստանն ու Եվրոպան կապող բազմաթիվ էջեր: Այժմ ցանկանում ենք ստեղծել մեր փոխհարաբերությունների նոր, ժամանակակից պատմություն` հիմնված անցյալի վրա եւ ուղղված ապագային: Մենք ունենք այդ ցանկությունը, ներուժը եւ հնարավորությունները, ինչպես նաեւ այն քաղաքական կամքը, որը երաշխավորում է Հայաստանի ու Եվրոպայի գործակցության նորագույն ընթացքը: Սակայն մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել եւ ամրապնդել որեւէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին: Հայաստանը երբեւէ չի առաջնորդվել իր գործընկերների, առավել եւս բարեկամների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով: Հակառակը, մենք մշտապես ձգտել ենք համադրել այդ շահերը: Հենց սա է այն յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, եւ որը գնահատվում է նաեւ գործընկեր պետությունների ու կառույցների կողմից: Հարգելի՛ բարեկամներ, խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համաձայնագիրը ստորագրվեց դեպի միացյալ Եվրոպա առաջին քայլի` Հռոմի համաձայնագրի 60-ամյակի տարում:

Ինչպես ավելի քան վեց տասնամյակ առաջ եվրոպական մի շարք երկրներ հիմնեցին եզակի միություն՝  ընդհանուր հաստատություններով եւ հզոր արժեքներով, այնպես էլ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքվեց նույնպիսի եզակի մի համաձայնագիր, եզակի այն իմաստով, որ Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրած մեր երկիրը պատմական, աշխարհագրական եւ քաղաքական յուրահատուկ դիրքով կամրջում է Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը:

Ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմք է` ամրապնդելու քաղաքական երկխոսությունը եւ շարունակելու տնտեսական ու սոցիալական բարեփոխումները, ստեղծելու ժողովրդավարության, բարեկեցության, կայունության եւ համագործակցության հայ-եվրոպական միասնական տարածք: ԵՄ-ն ոչ միայն կարեւոր առեւտրատնտեսական եւ քաղաքական գործընկեր է, այլեւ ունի իրավական-օրենսդրական եւ գիտատեխնիկական զարգացման հարուստ փորձ: Մենք դրական ենք գնահատում հետագա համագործակցության հեռանկարը, եւ հույս ունենք խորացնել գործնական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Մենք միմյանց տալու շատ բան ունենք, եւ դա առեւտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն ու համագործակցություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջեւ:

Հարգելի բարեկամներ, Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս եվրոպական անվտանգության համակարգին` տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցելով տարբեր ձեւաչափերով: Անվտանգության ժամանակակից եվրոպական համակարգը հիմնվում է յուրատեսակ եռանկյունու վրա` ԵՄ, ԵԱՀԿ եւ ՆԱՏՕ: Ընդ որում, ԵԱՀԿ-ն արցախյան հակամարտության կարգավորման ամենաակտիվ մասնակիցն է՝ ի դեմս հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության: Մյուս կողմից մեզ համար կարեւորագույն նշանակություն ունի անդամակցությունը հետխորհրդային եւ ԱՊՀ տարածքում անվտանգության գլխավոր երաշխավոր կազմակերպությանը` ՀԱՊԿ-ին: Հայաստանի Հանրապետությունը լավագույնս կարող է հավասարակշռել համագործակցությունն անվտանգության այս երկու համակարգերի հետ՝ միաժամանակ որոշակի դեր ունենալով նաեւ նրանց միջեւ առկա խնդիրների հարթեցմանը նպաստելու գործում: Մենք եվրասիական տարածքի եւ միաժամանակ Եվրոպայի անբաժանելի մասն ենք: Եւ մենք չենք կարող անմասն լինել ինչպես եվրասիական, այնպես էլ համաեվրոպական գործընթացներից: Որպես հարեւաններ, որոնք չունեն ընդհանուր սահմաններ, որպես գործընկերներ, որոնք ի զորու են հաղթահարել ցանկացած հեռավորություն, մենք պետք է ձեւավորենք կայուն եւ փոխվստահելի հարաբերություններ` միասին կոտրելով առկա եւ հնարավոր կարծրատիպերը: Մենք պատրաստակամ ենք առավելագույնս կիրառել այս համագործակցության հնարավորությունները եւ գործիքները: Մենք հավատում ենք, որ Հայաստանի եւ Եվրոպական միության ու նրա կառույցների հետ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա` հիմնվելով ձեւավորված լավ ավանդույթների ու փորձի վրա, ի շահ խաղաղության, կայուն զարգացման եւ առաջընթացի:

Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեզ եւ մաղթում արդյունավետ քննարկումներ»:



01.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների: Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նա...

01.12.2017
Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով: Լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությա...

01.12.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Կողմերը դրական են գնահատել համագործակցության փոխադարձ նպատակներն ու համատեղ ջանքերը եւ կարեւորել համակարգման շարունակականությունը: Հանդիպ...

01.12.2017
«Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպված «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների...

01.12.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միգրացիայի հիմնախնդրին նվիրված համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի դեկտեմբերի 7-10-ը ներառյալ Կլուժ-Նապոկա (Ռումինիա) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի, մոնիթորինգի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS