National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
08.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
08.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 9

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ առաջիկա դեկտեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ եւ խորացված գործընկերություն» թեմայով: Լսումներին նախատեսվում է ՀՀ ԱԺ պատգամավորների, այլ երկրների դեսպանների, ՀՀ կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խորհրդարանական լսումներ անցկացնելու՝ հանձնաժողովի նախագահի առաջարկին:

Նիստին հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը եւ Կարեն Բեքարյանը մանրամասներ են ներկայացրել իրենց գործուղումների արդյունքների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Թովմասյանի նախագահությամբ դրական եզրակացության է արժանացել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ փաթեթը հանձնաժողովում քննարկվել է եւ առաջարկների հիման վրա լրամշակվել: Նշենք, որ փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվի ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող եւ այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը: Նշվել է, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող բոլոր պարտականությունների չկատարման համար կսահմանվի վարչական պատասխանատվություն, ինչը թույլ կտա վարչական պատասխանատվության ենթարկել քննարկվող ոլորտում իրավախախտում կատարած անձանց` կանխելով այլ անձանց կողմից նմանատիպ իրավախախտման կատարումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն անհիմն է համարել տուգանքների կտրուկ՝ 10.000-ից 150.000 դրամ բարձրացումը: Նրա գնահատմամբ՝ սոցիալական արդարության խնդիր կա: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշել է, որ իրավաչափ է կառավարության կողմից խնդրի լուծումը, սակայն դրան հասնելու միջոցները հիմնավոր չեն. միայն տուգանքների բարձրացումից խնդիրը չի կարգավորվելու: ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ կարծիք է հայտնել, որ կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե պատժելը, այլ՝ կանխարգելելը:

Առաջարկվել է տնտեսական գործունեություն իրականացնող ապօրինի խոշոր շինությունների եւ, օրինակ, ճանապարհներին սոցիալական խնդիր լուծելու նպատակով մանրածախ առեւտուր իրականացնող քաղաքացիների միջեւ տուգանքների նշանակման հարցում տարբերակված մոտեցում ցուցաբերել, մինչ տուգանքի նշանակումը կիրառել նախազգուշացում, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի շեմին վերաբերող դրույթը հստակ սահմանել:

Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է. այն կդրվի քվեարկության կառավարության կողմից լրամշակելուց հետո:

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:

Նախատեսվում է կոմիտեի գործունեության իրավական հիմքերի եւ օրենքի հիմնական հասկացության, կոմիտեի նախագահի լիազորությունների հստակեցում, նախագահի տեղակալի այլ լիազորությունները սահմանելու անհրաժեշտություն, կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի հետ կապված հարաբերությունների, կոմիտեում ծառայության պաշտոնների դասակարգման, ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների, ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու ընթացակարգի, ծառայողի լիազորությունների դադարեցման հիմքերի եւ առկա հակասությունների լուծման ընթացակարգի հստակեցում:

Կհստակեցվեն նաեւ կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում թողնելու ընթացակարգը սահմանող իրավական նորմը, ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները: Նշվել է, որ առաջարկվում է լրացնել քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների ենթախմբերում բաց թողնված եւ ոչ ամբողջական ձեւակերպված պաշտոնների անվանումները:

Հարակից զեկույցում Հրայր Թովմասյանը որոշ խմբագրական առաջարկներ է ներկայացրել՝ նշելով, որ կարգավորման առարկան ճիշտ է ընտրված:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի հեղինակած օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Կարեն Ավագյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կամրագրվեն դրույթներ, որոնցով պատասխանատվություն կսահմանվի բուժաշխատողներին կամ բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում: Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքի կատարումը բուժաշխատողի նկատմամբ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ կպատժվի ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հարցում պետք է տարբերակված մոտեցում լինի:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ պետք չէ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ տարբերակված մոտեցում ցուցաբերել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խնդիրը դիտարկել է որոշ մասնագետների, այդ թվում՝ բժիշկների գործունեության եւ մատուցած ծառայությունների՝ հանրային կյանքում ունեցած կարեւորության համատեքստում եւ կարծիք հայտնել, որ, այո, բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պետք է կարգավորվի Քրեական օրենսգրքի դրույթների համաձայն:

Կարեւորելով նախաձեռնությունը՝ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ընդգծել է, որ նախագիծն առնչվում է ոչ միայն բժշկի մասնագիտական գործունեությանը, այլեւ նրա հետ առնչվող անձանց կյանքին եւ առողջությանը:

Օրենսդրական նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցումով, այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նախատեսվում է ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով, դատարանների նախագահների խորհրդին վերապահվելու է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից քննության ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական եւ Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը:

Հրայր Թովմասյանը կարծիք է հայտնել, որ դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացումը չպետք է ինքնանպատակ լինի, այս հարցում նա առաջարկել է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կվերաբերեն ողջ վարչական դատավարությանը:

Քննարկված փաթեթը եւս ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրինագծերը՝ արժանանալով հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հեղինակների բացակայության պատճառով հետաձգվել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու կառավարության ներկայացրած «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը:

Նույն օրը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է նիստի օրակարգը:

ՀՀ կառավարության հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները կառավարության կողմից ընդունվել են, կատարվել են լրամշակումներ, տեխնիկական շտկումներ:

Վարդան Բոստանջյանը հանձնաժողովի քվեարկությանն է ներկայացրել առաջարկությունները. դրանք ընդունվել են:

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ փոփոխությունները կրել են տեխնիկական բնույթ, գրավոր առաջարկություններ չեն եղել:

Հարակից զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ օրինագիծը վերաբերում է մշակույթի ոլորտի օրենսդրությունը ԵԱՏՄ մշակութային օրենսդրությանը համապատասխանեցնելուն:

Օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերը, ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունները, կընդգրկվեն ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի նախագահը, կարեւորելով ՀՀ-ում մասնագիտական կրթության նշանակությունը եւ առկա ներուժը, առաջարկել է նոյեմբերի 28-ին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով: Հանձնաժողովը դրական եզրակացություն է  տվել նախագահի առաջարկին:

Վարդան Բոստանջյանը հանձնաժողովի անդամներին հանգամանալից ներկայացրել է լսումներին նախատեսված զեկույցների թեմաները եւ զեկուցողներին:



08.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը: ...

08.11.2017
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS