National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.12.2004
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

 

Դեկտեմբերի 10-ին ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանը հանդիպեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական եւ կառուցվածքային հզորացում» ծրագրի տնօրեն Ռենդի Բրութոնին եւ տնօրենի տեղակալ Վահագն Տոնոյանին:

ՀՀ Ջրային օրենսգրքի ընդունումից հետո կառավարությունը պարտավորվում էր ներկայացնել պարտադիր մշակման ենթակա օրենքներ, որոնք օրենսգիրքը ընդունելու պահին 7-ն էին: Անցած 2 տարիների ընթացքում Ջրային օրենսգրքի վերաբերյալ առաջարկվել են մի շարք փոփոխություններ, որոնց համաձայն ցանկը փոփոխվել է: Այժմ հրատապ մշակման անհրաժեշտություն ունեն «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» նախագծերը, որոնց մշակման համար սահմանված ժամկետները կառավարության կողմից երկարաձգվել են: Նշելով, որ  «Ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական եւ կառուցվածքային հզորացում» ծրագիրը նպատակ ունի նաեւ աջակցել նշված իրավական ակտերի մշակմանը, Գագիկ Մխեյանը նպատակահարմար համարեց աշխատանքային խմբում ընդգրկել նաեւ փորձագետ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովից:  Արտահայտելով իր համաձայնությունը հնչեցրած տեսակետի հետ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական եւ կառուցվածքային հզորացում» ծրագրի տնօրեն Ռենդի Բրութոնն ասաց, որ ուրախ կլիներ կարեւոր այս աշխատանքում ունենալ նաեւ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական անձնաժողովի աջակցությունը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը խոսեց նաեւ «Խմելու ջրի մասին» օրենքի անհրաժեշտության մասին, որը կառավարությունը պետք է ներկայացներ Ջրային օրենսգրքի ընդունումից հետո երկու տարվա ընթացքում: Տվյալ օրենքով նաեւ կպայմանավորվի ջրային համակարգերի շահագործման թույլտվություն ստանալու կարգը, որը նույնպես, ըստ պարոն Մխեյանի, անհրաժեշտ է ներկա շուկայական պայմաններում:

 


10.12.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցությունը
Հայ արվեստն ու հայ բեմը կորցրին անկրկնելի մի անհատականություն, որ տասնամյակներ շարունակ հանդիսատեսին պարգեւում էր թատրոնի իրական հրաշքին հաղորդակցվելու հնարավորությունը: Նրա դերակատարումներն ու բեմադրությունները վաղուց դարձել են հայ մշակույթի պատմության անկապտելի մասը: Խորեն Աբրահամյանի նման արվեստա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am