National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2004
Աշնանային նստաշրջանի վերջին նիստում ներկայացվեց 2005 թ.-ի պետբյուջեի նախագիծը

Ազգային ժողո վը դեկտեմբերի 8-ի եռօրյա նիստն սկսեց քվեարկություններով:Ընդունվեցին եռօրյայի ընթացքում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, նաեւ` երկու միջազգային պայմանագիր:

Խորհրդարանի այս նիստում եզրափակվեց «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումը: Այն ներկայացվել էր երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախարարին հորդորեց հստակություն մտցնել անվճար ուսուցման հարցում` նշելով, որ անվճար ուսում ստանալու հնարավորություն պետք է ունենան թեբարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, թե սոցիալապես ա նապահով խավի ներկայացուցիչները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը խորհրդարանականների դատին ներկայացրեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում էէլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով վետերաններին տրվող դրամական օգնության ամսական չափը 2000 դրամիփոխարեն դարձնել 3000 դրամ, հաշմանդամ վետերաններին նույն նպատակով , նաեւ` կոմունալ ծառայությունների որոշ վարձավճարների արտոնությունների դիմաց հատկացնել  4500 դրամ` 3500-ի փոխարեն: Ըստ նախարարի` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակի նախօրեինպետությունը մեկ անգամ եւս հաստատում է իր ուշադրությունը` 13500 վետերաներին տալով այսօրինակ արտոնություն:

ԱԺ Վերահս կիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանընիստում ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2005 թ. գործունեության ծրագիրը:Գալիք տարում խորհրդարանական այս կառույցը, ըստ ծրագրի, կվերահսկի ընթացիկ տարվա բյուջեի կատարողականի, ԿԲ տարեկան հաշվետվության եւ պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ուսումնասիրություններ կկատարի պետական ծրագրերի կատարման նպատակով բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաեւ մուտքերի հավաքագրման մասին` մասնավորապես ոստիկանության համակարգում, հարկային եւ մաքսային մարմիններում: Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ ծրագրի վերաբերյալ խորհրդարանական քաղաքական ուժերը` ՀՀԿ, «Օրինաց երկիր» խմբակցությունները եւ «Ժողովրդական պատգամավոր» խումբը, ներկայացել են 13 առաջարկ, որոնք ընդունվել են:

«Դրամարկղային գործառնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությա մբ, որը խորհրդարանականներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը, նախատեսվում է կանխիկ դրամաշրջանառության թույլատրելի սահմանային շեմը բարձրացնել: 2002 թ. ընդունված օրենքի համաձայն, 2005 թ. ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների միանվագ գնման դեպքում կանխիկ վճարման առավելագույն չափը պետք է կազմեր 100 հազար դրամ, այսօր կառավարությունն առաջարկում է 300 հազար դրամ: Համապատասխանաբար մեկ ամսվա ընթացքում այդ գնումների համար նախատեսված 1 մլն. դրամի փոխարեն առաջարկվում է առավելագույնը 3 մլն. դրամ:

Կառավարության ներկայացրած հիմավորմամբ, վերոնշյալ սահմանափակումների խստաց ումը կարող է բացասաբար անդրադառնալ փոքր եւ միջին բիզնեսի բնականոն զարգացման վրա: Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը հարցի վերաբերյալ: Չնայած կանխիկ դրամաշրջանառությունը նվազեցնելու կառավարության որդեգրած քաղաքականությանը` նրա խոսքերով, պետք է հաշվի առնել որոշ իրողություններ, մասնավորապես փոքր բիզնեսին չվնասելու հանգամանքը: Նաեւ` այսօր անկանխիկ շրջանառությունն ապահովելու համար անհրաժեշտ ենթակառույցներըդեռ բավականաչափզարգացած չեն, ասում է Գագիկ Մինասյանը եւ առաջարկում առայժմ անփոփոխ թողնել կանխիկ գումարների շրջանառության թույլատրվածշեմը:

Եռօրյայի օրակարգային հարցերից էր նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության» օրենքում լրացում կատարելու կառավարության առաջարկը: Սրանով փորձ է արվում պաշտպանելարտադրողի եւ ապրանքների մասին հայերեն լեզվով տեղեկատվություն ստանալու սպառողի իրավունքը:

Արդարադատ ության նախարար Դավիթ Հարությունյանը ներկաներին առաջարկեց փոփոխություններ կատարել «Պաշտպանության մասին», «Ազգային անվտանգության մասին», «Ոստիկանության մասին», «Ներքին զորքերի մասին», «ՀՀ զինված ուժերի կայազորային պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին», «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքներում: Նպատակը թվարկված օրենքներում առկա հակասությունները վերացնելն է, դրանցում կիրառված տերմինաբանության համապատասխանեցումը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համարպատգամավորների գնահատմանը ներկայացվեցին «Համայնքային ծառայության մասին» նախագիծը, «Քաղաքացիակ ան ծառայության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին»,«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»,«Բռնադատվածների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Խորհրդարանի վավերացմանը ներկայացվեցին նաեւ «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին», «Աշխատանքի վիճակագրության մասին», «Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին», «Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին» եւ «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» կոնվենցիաները: Պատգամավորների հաստատմանը ներկայացվեց նաեւ «ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման հանձնաժողովի 2005 թ. գործունեության ծրագիրը»:

Խորհրդար անի հանձնաժողովներում քննարկումից հետո գործադիրը ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` «ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Օրենսդիրներին այն ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Գալիք տարվա բյուջեի նախագծի, ինչպես եւընթացիկ տարվա բյուջեի հիմքում դրված են ծրագրային փաստաթղթեր` Աղքատության հաղթահարման ռազմավարական եւ 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերը: Կառավարությունն այս տարվա տնտեսական քաղաքականություննուղղելու է հարկերի հավաքագրման բարձր մակարդակիապահովմանը. ըստ նախարարի, գործադիր իշխանությունը նպատակ ունի մուտքերն ապահովել ոչ թե հարկերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում, այլ տնտեսական զարգացման, համախ առն ներքին արդյունքի աճի, հարկային համակարգում վարչարարության բարելավման պայմաններում: Հավաստելով, որ 2005 թ. բյուջեն ունենալու է սոցիալական ուղղվածություն` բանախոսը անդրադարձավ այս ոլորտում ծրագրվող միջոցառումներին եւ ծախսերին: Սոցիալական ոլորտին նախատեսվում է հատկացնել 55,4 մլրդ. դրամ, ինչը շուրջ 9 մլրդ. դրամով գերազանցում է 2004 թ. համադրելի ցուցանիշը: Ծախսային մասում սոցիալական ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը 35,9 տոկոս է: Նախատեսվում է ավելացնելուսուցիչների աշխատավարձերի միջին դրույքաչափը` հասցնելով այն 50 հազար 551 դրամի: Կրթության բնագավառին ծրագրվում է հատկացնել55.3 մլրդ. դրամ, գիտության զարգացման նպատակով կառավարությունը նախատեսել է 4 մլրդ. դրամ, առողջապահության համակարգին կուղղվի 32.3 մլրդ. դրամ: Կենսաթոշակները կբարձրանան 1000 դրամով:Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ներկայացրեց նաեւ բյուջեի նախագծի համամասնությունը եւ մակրոտնտեսական ցուցանիշները: 2005 թ. համար ծրագրվել է 375,4 մլրդ. դրամի ծախս, ինչը46,3 մլրդ. դրամով գերազանցում է ընթացիկ տարվա նույն ցուցանիշը:Եկամտային մասը, ըստ նախարարի, կկազմի 327.9 մլրդ.դրա մ, ինչը 16.2 տոկոսով ավելի է 2004 թ. եկամտային մասից: Այս հատվածում ընգրկված չեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվող եւ Լինսի հիմնադրամի հնարավոր ֆինանսական միջոցները: Օտարերկրյա պետություններից եւ միջազգայինկազմակերպություններից ակնկալվում է ստանալ 10 մլրդ. դրամ պաշտոնական տրանսֆերտ: Նախարարի ներկայացրած տնտեսական ցուցանիշների պատկերն այսպիսին է. համախառն ներքին արդյունքի աճ` 8 տոկոս, սղաճ` 3 տոկոս, դրամ-դոլար միջին փոխարժեք` 535 դրամ (Կենտրոնական բանկի կատարած վերջին հաշվարկները խոսում են վերջին ցուցանիշը վերանայելու անհրաժեշտության մասին): Պրն. Խաչատրյանն ընդգծեց, որ այս ցուցանիշները ոչ թե կանխատեսումների, այլհաշվարկների արդյունքում են ստացվել:Ըստ նախագծի, արտահանման ծավալները 2005 թ. կաճեն 9.4 տոկոսով, ներմուծման միջին տարեկան աճը կկազմի 7.6 տոկոս:

Արտաքին պետական պարտքը, ըստ քննարկվող փաստաթղթի, չի գերազանցի 1 մլրդ. 172 մլն. դոլարի շեմը:Առաջիկա տարվա բյուջեն, նախարարի խոսքերով, ազատված կլինիներքին պարտքի բեռից եւ միջոցները կուղղի ընթացիկ ծախսերի ապահովմանը: Անդրադառնալով Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին` նախարարը նշեց, որ տնտեսական արագ աճը դրականորեն է անդրադարձել աղքատության կրճատման տեմպին. արդեն 2005 թ.աղքատությանթիվը կիջնի մինչեւ 40 տոկոսի:

Նախարարը տեղեկացրեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների արդյունքում խումբ-խմբակցություններից եւ անկախ պատգամավորներից ստացվել է 460 առաջարկ: Դրանք դեռեւս չեն արտացոլվել բյուջեի նախագծում, ընդունելի առաջարկները կներառվեն վերջնական տարբերակում: Վարդան Խաչատրյանի ներկայացրած նախնական հաշվարկներով, այդ առաջարկների մի մասն արդեն քննարկվել ու գնահ ատվել է եւ բյուջեի նախագծում կառաջացնի 11,8 մլրդ. դրամի լրացուցիչ ծախս:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը համոզված է, որ 2005 թ. տարեվերջինՀայաստանի տնտեսությունն այլեւս չի բնութագրվի որպես անցումային եւ կմտնի զարգացման նոր փուլ` բնորոշվելով որպես զարգացող տնտեսություն: Նախարարի այս վստահությունը պայմանավորված է երկու հանգամանքով. նախ, որ Հայաստանում ավարտվել է սեփականության կառավարման նոր ձեւին անցնելուփ ուլը, եւ որ 16 տարի հետո հաջողվել է վերականգնել 1988 թ. արձանագրված ՀՆԱ-ի մակարդակը:

Հիմնական զեկուցողին պատգամավորները հարցեր ուղղելու հնարավորություն կունենան առաջիկայում հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի ընթացքում: Այդ ժամանակ նաեւ քվեարկության կդրվեն եռօրյայի վերջին նիստում քննարկված բոլոր հարցերը:

Նիստը, ինչպես նաեւ աշնանային նստաշրջանը, ավարտվեց պատգամավորների եւ կառավարության անդամների հարցուպատասխանով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am