National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.12.2004
Ազգային ժողովի նիստում

Դեկտեմբերի 6-ին Աժ եռօրյա նիստերի աշխատանքը սկսվեց օրակարգի հաստատումով, որից հետո պատգամավորները շարունակեցին նախորդ եռօրյայում ընդհատված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Այնուհետեւ քննարկվեց ՀՀ նախագահի առարկությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքին` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայություն ներդնելու նկատառումով: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխության մեջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծառայողի աշխատանքային ստաժն էր միայն հավասարեցվում քաղծառայողի ստաժին: Հանրապետության նախագահը առաջարկում էր նախաձեռնել նոր օրենքի ընդունում` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայություն նախատեսելու նպատակով: Ներկայացված առարկության առնչությամբ դրական եզրակացություն էին ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական եւ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովները: ԱԺ պատգամավորներ Համլետ Հարությունյանը եւ Հրանուշ Հակոբյանը եւս իրենց ելույթներում նշեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պետք է գործի քաղաքացիական ծառայության մասին համապատասխան օրենքով:

ՀՀ նախագահի առարկությունը եւ վերը նշված քննարկված օրինագիծը ընդունվեցին քվեարկությամբ:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ նախորդ եռօրյայում քննարկված «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», երկրորդ ընթերցման ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», երրորդ ընթերցման ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին»,  «Գնումների մասին»օրինագծերը:

Քննարկվեց առաջին ընթերցման ներկայացված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթերհարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ըստ բանախոսի` նախագիծը մշակված է խոշոր հարկ վճարողներին պարզեցված հարկ վճարող համարվելու հնարավորությունը բացառելու եւ օրենքը պարզեցնելու նպատակով: Պարզեցված հարկը ի սկզբանե նախատեսված էր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, սակայն օրենքի գործողության ժամանակաշրջանում պարզեցված հարկ վճարող են հանդես գալիս նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ինչին նպաստում են նաեւ օրենքի համապատասխան դրույթները: Միաժամանակ այլ գործունեության մասով պարզեցված հարկ վճարողների համար տարբերակված դրույքաչափերի կիրառումը եւ ծախսերի հաշվառումը զգալիորեն բարդացնում է պարզեցված հարկի հաշվարկման կարգը:

Պարոն Ալավերդյանը ներկայացրեց նաեւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նպատակ ունի փոխանցել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման եւ հսկողության գործառույթները ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը: Նախագծով հստակեցվել են ապահովադիրների եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների շրջանակները: Ապառքների բռնագանձման արդյունավետության բարձրացման նպատակով նախագծով վերանայվում է չկատարված պարտադիր սոցապահովագրության վճարների պարտավորությունների չափը, որի գերազանցման դեպքում հարկային մարմինները իրավունք ունեն դատարան ներկայացնել հայցադիմում ապահովադրի գույքի բռնագանձման համար. այն առաջարկվում է իջեցնել մեկ միլիոն դրամից մինչեւ հինգ հարյուր հազար դրամի:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Փաստաբանության մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտոնագրերի մասին», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում 1998 թ. կատարած հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների մասին», «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին»,  «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի եւ Լոռու  մարզերում արտոնություններ տրամադրելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատար ելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների» կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող եւ լրացնող թիվ 14 արձանագրությունը եւ «Կոռուպցիայի մասին»  քաղաքացիական իրավունքի կոնվենցիան:

Ազգային ժողովը եռօրյա նիստերի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 7-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am