National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.12.2016
«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը քննարկվել է արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ դեկտեմբերի 9-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էին խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագիծը:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ եւ շնորհակալություն է հայտնել գրասենյակին՝ հանձնաժողովին մշտապես աջակցելու համար:

Հովհաննես Սահակյանը ներկայացրել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի մշակման ընթացքը, աշխատանքային խմբի գործունեությունը՝ նշելով, որ Կանոնակարգը մշակվել է նոր Սահմանադրության դրույթների հիման վրա եւ այն ամբողջությամբ տարբերվում է գործող օրենքից: Պարոն Սահակյանը խոսել է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո խորհրդարանի՝ որպես ներկայացուցչական մարմին, դերակատարումից: Նա ընդգծել է, որ Ազգային ժողովն է ընտրելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց նշանակման դրույթները սահմանվելու են Կանոնակարգ օրենքով: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխատանքային խումբն օրենքի նախագծի մշակման փուլում ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը, համագործակցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ տարբեր ձեւաչափերով, որպեսզի հնարավոր լինի կիրառել եւ միջազգային փորձը, եւ իրացնել Սահմանադրության դրույթները:

Պարոն Սահակյանի բնորոշմամբ՝ Կանոնակարգի նախագծի վերահսկողական եւ գործառութային մեխանիզմները հնարավորություն են ընձեռում խորհրդարանական վերահսկողության լիարժեք իրականացման համար, այդ թվում՝ ընդդիմության կողմից վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից: Նա համոզմունք է հայտնել, որ երկրորդ ընթերցման ներկայացնելիս հնարավոր կլինի ունենալ առավել քննարկված եւ փաստարկված նախագիծ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, պրոֆեսոր Սեյնթ Ջոն Բեյթսը (Մեծ Բրիտանիա) ներկայացրել է եվրոպական մի շարք երկրների փորձն օրենսդրական աշխատանքի կազմակերպման գործում, վերլուծել օրենքի նախագծի որոշ դրույթներ, ներկայացրել իր տեսակետը դրանց վերաբերյալ: Նա մասնավորապես անդրադարձել է օրենսդրական փոփոխություններ կատարելու ընթացակարգերին, մշտական հանձնաժողովներում նախաձեռնությունների քննարկման կարգը սահմանող դրույթներին, օրինագծի հեղինակի իրավունքներին, օրենքների նախագծերի ընդունման արագացված ընթացակարգերին, «ԱԺ կանոնակարգ» օրենքի իրավական կարգավիճակին եւ այլ խնդիրների: Պարոն Բեյթսը կարծիք է հայտնել, որ Կանոնակարգ օրենքը պետք է դյուրին լինի օգտագործման համար: Պրոֆեսորը կարեւորել է օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ բարձր գնահատել ընդդիմությանը տրված լիազորություններին եւ իրավունքներին վերաբերող դրույթները:

Արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում խոսել են խորհրդարանի քաղաքական եւ օրենսդրական գործառույթներին, խորհրդարանական ընդդիմությանը տրված լիազորություններին, նախագծերի վերաբերյալ հասարակական քննարկումների փուլ կազմակերպելու միջազգային փորձին, ԱԺ պատգամավորի՝ խմբակցությունից հեռացնելուն կամ խմբակցությունից դուրս գալուն եւ այդ փաստով պայմանավորված՝ մանդատը վայր դնելու իրավունքին կամ թույլտվությանը, պատգամավորի վարքագծի կանոնների սահմանմանը, քննիչ հանձնաժողովների գործունեությանը, ենթահանձնաժողովների ստեղծմանը եւ այլ դրույթների: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ Սեյնթ Ջոն Բեյթսը սպառիչ անդրադարձել են բոլոր հարցադրումներին եւ ներկայացրել ինչպես օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները, այնպես էլ ոլորտի միջազգային փորձը:

Ամփոփիչ ելույթում Հովհաննես Սահակյանն արդյունավետ է համարել օրենքի նախագծի վերաբերյալ հերթական քննարկումը եւ հորդորել մասնակիցներին ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն հանձնաժողովում եւ ընդունելի լինելու դեպքում հաշվի կառնվեն:


09.12.2016
Տեղի են ունեցել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով: Լսումներին մասնակցել ...

09.12.2016
Համատեղ քննարկում՝ «Հաշվեքննություն(աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը դեկտեմբերի 9-ին կազմակերպել էին «Հաշվեքննություն(աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով քննարկում, որի ընթացքում ներկայացվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի նախագիծը, ...

09.12.2016
«Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կողմերը կարեւորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը եւ հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Էդուարդ Շար...

09.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Կ-1077-29.09.2016-ՏՏ-010/0 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մ...

09.12.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Ղրղզական Հանրապետություն
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզական Հանրապետություն՝ դիտորդական առաքելությամբ մասնակցելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Ղրղզական Հանրապետության խորհր...

09.12.2016
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 դահլիճում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am