National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.12.2016
Համատեղ քննարկում՝ «Հաշվեքննություն(աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը դեկտեմբերի 9-ին կազմակերպել էին «Հաշվեքննություն(աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով քննարկում, որի ընթացքում ներկայացվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի նախագիծը, որը բարեփոխված ՀՀ Սահմանադրության պահանջն է։ Նշենք, որ քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ՀՀ կառավարության, դատաիրավական համակարգի, Վերահսկիչ պալատի, միջազգային կառույցների, ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Օրենսդրական նախաձեռնության մշակման աշխատանքներն իրականացրել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խումբը, ԳՄՀԸ միջազգային փորձագետները, տարբեր նախարարությունների, ԿԲ-ի, ՎՊ-ի եւ այլ կառույցների մասնագետները։

Բացման խոսքում ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան կարեւորել եւ բարձր է գնահատել հայ գործընկերների հետ նպատակային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր։

Աննե Քեմփան հավաստիացրել է, որ համատեղ գործակցությունը լինելու է շարունակական։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ: 

Գագիկ Մինասյանը կարեւորել է այն հանգամանքը, որ օրենքի նախագիծը մշակելիս հաշվի է առնվել եվրոպական փորձը։ Աշխատանքային հանդիպում-քննարկումներ են ունեցել նաեւ Էստոնիայում եւ Վրաստանում համապատասխան կառույցների մասնագետների հետ։ Նախագծի յուրաքանչյուր դրույթ մասնագիտական քննության է ենթարկվել միջազգային տարբեր փորձագետների մասնակցությամբ։

«Նոր օրենքի նախագիծն ապահովում է Սահմանադրության հիմնական պահանջը՝ Հաշվեքննիչ պալատը դառնալու է անկախ աուդիտորական գործունեություն իրականացնող կառույց»,- նշել է Գագիկ Մինասյանը եւ հավելել, որ Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության ներկայացուցիչ։

Օրենքի նախագծի վերաբերյալ դրական գնահատական է ներկայացրել ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, նշելով, որ այն նախադրյալներ է ստեղծում համախմբված ֆինանսական հաշվետվության ինստիտուտի ներդրման համար։

Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել ՎՊ-ի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը՝ նշելով, որ նախագիծը լրամշակվելով եւ կյանքի կոչվելով՝ հնարավորություն կտա լուծելու համակարգի առաջ ծառացած խնդիրները։

Արտաքին աուդիտի միջազգային փորձագետ, իրավաբան Լոթար Շպիլհոֆն իր խոսքում նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան։

Լոթար Շպիլհոֆը հավաստիացրել է, որ առաջիկայում ստեղծվելիք Հաշվեքննիչ պալատը կդառնա հիմնովին անկախ աուդիտորական, եվրոպական չափանիշներին համահունչ կառույց։

Միջազգային փորձագետ Անդրեաս ֆոն Գալն անդրադառնալով արտաքին աուդիտի ստուգման խնդիրներին, կարեւորել է դրանց հստակեցումը։

Քննարկման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Հաշվեքննիչ պալատի անկախ գործունեությանը, ֆինանսավորմանը, ներքին ու արտաքին աուդիտի իրականացմանն ու այլ խնդիրների։


09.12.2016
Տեղի են ունեցել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով: Լսումներին մասնակցել ...

09.12.2016
«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը քննարկվել է արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ դեկտեմբերի 9-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էին խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օր...

09.12.2016
«Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կողմերը կարեւորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը եւ հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Էդուարդ Շար...

09.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Կ-1077-29.09.2016-ՏՏ-010/0 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մ...

09.12.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Ղրղզական Հանրապետություն
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզական Հանրապետություն՝ դիտորդական առաքելությամբ մասնակցելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Ղրղզական Հանրապետության խորհր...

09.12.2016
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 դահլիճում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am