National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
19.11.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ հայտարարությունը

2016 թ. նոյեմբերի 19-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում հաստատվեց երկու Կողմերի միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ընդհանուր ուղղվածությունը, բարձր գնահատական տրվեց միջխորհրդարանական փոխգործունեության ձեւավորված մեխանիզմին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության շրջանակում:

Քննարկելով տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինտեգրացիոն դինամիկան եւ կողմերի տնտեսական ակնկալիքները՝

Կողմերը կարեւորում են տնտեսական ինտեգրացիայի զարգացումն ու խորացումը Եվրասիական տնտեսական միության` որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ ինտեգրացիոն միության` խնդիրների եւ նպատակների իրագործման համար,

Կողմերը ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժի ձեւավորման համար՝ ի շահ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացման` տնտեսության այն ոլորտներում, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության պայմանագրում,

Կողմերն աշխատանքներ են տանում ազգային օրենսդրության հետագա ներդաշնակեցման համար՝ ի նպաստ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման եւ տնտեսության լրացուցիչ աճի,

Կողմերը վերահաստատում են պատասխանատվությունն իրենց երկրների քաղաքացիներին Եվրասիական տնտեսական միության նշանակությունը պարզաբանելու գործում՝ որպես անկախ ինքնավար պետությունների սերտ փոխներգործության մեխանիզմի եւ որպես նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի ու գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափի: Այդ նպատակին հասնելու համար Կողմերը զգալի դեր են հատկացնում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի վերաբերյալ կարծիքների պարբերաբար փոխանակմանը,

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքը միջխորհրդարանական շփումների շրջանակում եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրամատչելիությանը, ԵԱՏՄ միասնական կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ խորհրդարանականների եւ հասարակության հետ շփման ընթացքում պարզաբանել ընթացող ինտեգրացիոն գործընթացների նշանակությունը՝ նպաստելով ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին,

Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, հայ-ռուսական երկկողմ hամագործակցությունը եւ համատեղ ջանքերն ի շահ կայուն եւ խաղաղ զարգացման՝

Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 14-ին ընդունված հայտարարությունը եւ հաստատում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա,

Կողմերը հաստատում են ս.թ. հուլիսի 4-ին Երեւանում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության արդիականությունը,

Կողմերն ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծմանը,

Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքները միջխորհրդարանական ձեւաչափերում՝ ուղղված 1994 եւ 1995 թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը,

Կողմերը կարեւորում են ս.թ. մայիսի 16-ին Վիեննայի եւ ս.թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ անընդունելի են համարում հակամարտության գոտում իրավիճակի սրումը,

Կողմերը սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը:

Քննարկելով միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ՝

Կողմերն ընդգծում են միջազգային խորհրդարանական հարթակներում (ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀ ԽՎ եւ այլն) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները՝ նպատակ ունենալով հայ-ռուսական փոխազդեցության ամրապնդումն ու միջազգային արդիական հիմնահարցերի շուրջ համաձայնեցված նախաձեռնություններով հանդես գալը,

Կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով հակազդել տարաբնույթ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակառակվում են Կողմերի պետության/պետությունների շահերին,

Կողմերը կարեւոր են համարում միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքի վարումը, որն ուղղված է աշխարհի խորհրդարանականների հետ հարաբերությունների կառուցմանը՝ հավասարության եւ անվտանգության անբաժանելիության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ նրա կիրառման հրաժարման հիման վրա՝ գործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդներով,

Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերը, որոնք կարեւոր մեխանիզմի գործառույթ են հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների նորմերի մշակման եւ կատարելագործման գործում՝ կանոնաստեղծ զարգացման ապահովման, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակում սերտ համագործակցության համար, ինչը եւ լայն հնարավորություն է բացում փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման եւ հաջողության հասնելու գործում,

Կողմերը նշում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ ի նպաստ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման,

Կողմերը ողջունում են 2017 թ.-ին Սանկտ Պետերբուրգում 137-րդ վեհաժողովն անցկացնելու Միջխորհրդարանական միության որոշումը,

Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ խորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխհետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը,

Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները եւ հայտարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում ընդունված որոշումների իրագործման,

Կողմերը համակարծիք են, որ համատեղ նիստերը լրացուցիչ ազդակ են տալիս ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ իրավակիրառական պրակտիկայի կատարելագործմանը,

Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի այլ խորհրդարանական հանձնաժողովների եւ կոմիտեների մասնակցությամբ,

Կողմերը հերթական համատեղ նիստը կհրավիրեն Մոսկվայում 2017թվականին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ                                       
Արտակ Բ. Զաքարյան

ՌԴ ՌԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի նախագահ
Կոնստանտին Ի. Կոսաչով

19 նոյեմբերի, 2016 թ, ք. Երեւան


19.11.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ առաջին նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գոր...

19.11.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2016 թվականի նոյեմբերի 20-24-ը Մեխիկո (Մեքսիկական Միացյալ Նահանգներ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Կարին Շթրենցի հրավերով 2016 թվականի նոյեմբերի 21-25-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետ...

19.11.2016
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում
Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանի եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am