Հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների եւ Ժողովրդավարության համար Ուեսթմինսթեր հիմնադրամի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել «Բյուջետային գրասենյակի ծառայությունների կատարելագործման ուղղությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկում:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի փորձագետներ Անգելինա Հարությունյանը եւ Տիգրան Նաղդալյանը ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի միջեւ ձեւավորված փոխգործակցության եւ գրասենյակի կողմից հանձնաժողովին տրամադրվող մասնագիտական աջակցության ուղղությունները, ինչպես նաեւ հանդես եկել Բյուջետային գրասենյակի կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք առաջարկություններով:
Ժողովրդավարության համար Ուեսթմինսթեր հիմնադրամի մասնագետներ Քրիստոֆեր Լեւիկը եւ Էմիլ Աթենասովսկին կարեւորել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցության շրջանակում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի կարողությունների կատարելագործման եւ հանձնաժողովների հետ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: