National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
05.10.2016
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 3

Հոկտեմբերի 5-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորել է ուսուցիչներին, այդ թվում նաեւ մասնագիտությամբ մանկավարժ պատգամավորներին՝ մաղթելով նրանց առողջություն եւ ամենայն բարիք:

Պատգամավորներն այնուհետեւ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Երեւանի Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

Այնուհետեւ պատագամավորները շարունակել են քննարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մասնավորապես նշել է, որ ԿԸՀ-ն ընդամենը գործիք է՝ ամփոփելու ընտրության արդյունքներն ու դրանք հանրությանը ներկայացնելու համար: ԿԸՀ-ն, Հերմինե Նաղդալյանի խոսքով, պետք է գործի միայն գործող իրավական կարգավորումներին համապատասխան: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հանձնաժողովի լիազորությունները հստակ սահմանված են, եւ ԿԸՀ-ն իր լիազորություններից դուրս գալ չի կարող: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նկատել է, որ՝ ԿԸՀ-ն ընտրական արդյունքների վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Նա անդրադարձել է նաեւ վերջին օրերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին եւ դրանց արդյունքներին:

Սուքիաս Ավետիսյանը նույնպես անդրադարձել է օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին: Նրա կարծիքով՝ ԿԸՀ-ն կատարել է հնարավորը, որպեսզի ընտրություններն անցկացվեն արդար:

Նա դրական է գնահատել ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածությունները:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին եւ արձանագրված խախտումներին: Ըստ նրա, առաջադրելով նույն ԿԸՀ թեկնածուին՝ փորձ է արվում կրկին իրականացնել ընտրակեղծիքներ, ինչը թույլ է տալիս շարունակել քացղաքական մենաշնորհները: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ մեր երկրում ընտրություննները դեռեւս ազատ, արդար եւ թափանցիկ չեն, հասարակությունը չի վստահում ընտրության արդյունքներին: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ պատգամավորը շեշտել է , որ եղել են ընտրակեղծիքներ:

Արտակ Զաքարյանն իր ելույթում անդրադարձել է որոշ ելույթների եւ բացառել քաղաքական մենաշնորհների առկայությունը մեր երկրում: Նրա գնահատմամբ, ՀՀ ընտրական համակարգն ունի թերություններ, սակայն դրանք յուրաքանչյուր ընտրությունից հետո վերլուծվում են: Նա կարեւորել է ԿԸՀ դերը ընտրական համակարգի կայացման գործում, դրական գնահատել ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածությունը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ընտրական համակարգում դեռեւս շարունակվում են արատավոր երեւույթները, որի վառ ապացույցը, ըստ նրա, վերջին օրերին Գյումրիում եւ Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններն են: Պատգամավորը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածուների համար կքվեարկի առանձին՝ ըստ նրանց մասնագիտական հատկանիշների:

Եզրափակիչ ելույթներում ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին, ելույթներում հնչած քաղաքական դիրքորոշումներին:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ անդամների պաշտոններում ընտրելու համար առաջադրվել են Լաուրա Հայկազի Գալստյանի, Արմեն Վոլոդյայի Սմբատյանի, Սեյրան Նիկոլայի Շահսուվարյանի, Նունե Սուրիկի Հովհաննիսյանի, Գեորգի Լաերտի Մարտիրոսյանի եւ Սիլվա Սուրենի Մարկոսյանի թեկնածությունները:

ԿԸՀ անդամի թեկնածուներ Լաուրա Գալստյանը, Արմեն Սմբատյանը, Սեյրան Շահսուվարյանը, Նունե Հովհաննիսյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սիլվա Մարկոսյանը ներկայացրել են ՀՀ ընտրական օրենսգրքի նոր մոտեցումներով պայմանավորված ընտրական վարչարարության իրականացման ու կազամակերպման իրենց տեսլականը, խոսել հանձնաժողովի առաջիկա աշխատանքներից: Նշվել է, որ ընտրական գործընթացների կազմակերպումը կարեւոր եւ պատասխանատու աշխատանք է, որն ուղղված է ընտրողների ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հրապարակայնությանն ու թափանցիկությանը: Թեկնածուները կարեւորել են նաեւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ապահովումը, ընտրական գործընթացների նկատմամբ ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


05.10.2016
Ընտրվել են Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահները
Հոկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը, որոնց արդյունքում առողջապահության, մայրության, եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Խաչատուր Մարգ...

05.10.2016
Հանդիպում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանդիպել է արեւային էներգիայի խնդիրներով զբաղվող գիտնականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արեւային էներգիայի բնագավառում Հայաստանում համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները: Գիտնականների կարծիքով` Հայաստանն ունի բավականին հարուս...

05.10.2016
Դռնփակ քննարկում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ՝ «Ռազմարդյունաբերական...

05.10.2016
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր մարմնի աշխատանքներից՝ տեղեկացնելով, որ 2017 թվականին տեղի ու...

05.10.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Պատգամավորները քննարկել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մաս...

05.10.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք Հայ...

05.10.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
«Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետեւ կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am