National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
21.03.2016
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 6

Մարտի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ստեղծվել է 2007-ին, եւ տարիների ընթացքում հասունացել է կոմիտեի ծավալած գործունեությանը եւ հեռանկարային ծրագրերին անդրադառնալու պահը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր զեկույցում անդրադարձել է ոլորտը կանոնակարգող հիմնական իրավական ակտերին, ներկայացրել կոմիտեին հատկացվող պետական ֆինանսավորման հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ինչպես նաեւ խոսել հեռանկարային ծրագրերի մասին: Սամվել Հարությունյանի խոսքով՝ 2007 թվականից մինչ այսօր կատարվել է հսկայական աշխատանք, որին արժե անդրադառնալ մանրամասն՝ խորհրդարանին եւ հանրությանը տեղյակ պահելով կատարված աշխատանքի, ունեցած ձեռքբերումների եւ հեռանկարային ծրագրերի մասին: Պարոն Հարությունյանը նշել է, որ 2015-2019 թթ. գիտության եւ տեխնիկայի զարգացման համար սահմանվել են վեց գերակա ուղղություններ՝ հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ եւ անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, տիեզերքի ուսումանասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական եւ սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ:

Սամվել Հարությունյանն անդրադարձել է պետական ֆինանսավորման հիմնական ուղղություներին. բազային ֆինանսավորում, որով ֆինանսավորվում են պետական գիտական կազմակերպություններ եւ բուհեր՝ 196 բազային ծրագիր: Նպատակային ֆինանսավորումը հատկացվում է գիտական կազմակերպություններին եւ բուհերին՝ 16 ծրագիր 2015 թվականի դրությամբ: Թեմատիկ ֆինանսավորումը տրվում է հետազոտական խմբերին, անհատ հետազոտողներին եւ գիտական կազմակերպությունների ու բուհերի ասպիրանտներին: 2015 թվականի դրությամբ ֆինանսավորվում է 169 թեմա:

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ զեկուցողը կարեւորել է մի շարք ծրագրեր՝ կիրառական արդյունքի ձեռքբերման ծրագիրը, գիտության ոլորտ երիտասարդ հետազոտողների ներգրավվածության ծրագրերը, գիտական ենթակառուցվածքների արդիականացման եւ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին հավելավճարի տրամադրման ծրագրերը:

Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաեւ լայնամասշտաբ ծրագրերին եւ միաջազգային համագործակցությանը՝ փաստելով, որ 2008-2013 թթ. ընթացքում կնքվել է երկկողմ համագործակցության 29 պայմանագիր: 2015 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագրի կնքմանը:

Ամփոփելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գործունեության վերաբերյալ զեկույցը՝ կոմիտեի նախագահը խոսել է նաեւ հեռանկարային ծրագրերի մասին:

Սամվել Հարությունյանը մանրամասն պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ լսել նրանց առաջարկները:


21.03.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի այցը ՀՀ ճանապարհային ոստիկանություն
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը եւ Իշխան Խաչատրյանը մարտի 21-ին աշխատանքային այցի շրջանակում եղել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում: Հանձնաժողովի նախագահ...

21.03.2016
Տեղեկատվություն
Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների առաջին 30 րոպեն լրագրողները, օպերատորները եւ լուսանկարիչները կարող են հետեւել նիստերի դահլիճից, որից հետո՝ լրագրողների աշխատանքի համար նախատ...

21.03.2016
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի նիստում
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խումբը ԱԽ ղեկավար, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ մարտի 19-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում շարունակել է ընդլայնված նիստի աշխատանքը: Նիստի ընթաց...

21.03.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե.գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am