National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
02.03.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Ազգ» թերթի լույսընծայման 25-ամյակի առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

 «Շնորհավորում եմ «Ազգ» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին հրատարակման 25-ամյակի առթիվ:

Հիմնադրվելով անցյալ դարի 90-ականների սկզբին՝ «Ազգ»-ն իրավամբ դարձավ նորանկախ Հայաստանի առաջին անկախ պարբերականներից մեկը՝ նոր խոսք, նոր ասելիք, նոր ոճ ու մշակույթ բերելով հայաստանյան մամուլի նորագույն պատմության մեջ: Արհեստավարժ խմբագրակազմով եւ թղթակցական թիմով թերթն ավելի քան երկու տասնամյակ սեւեռուն ուշադրությամբ հետեւել եւ իր էջերում անդրադարձել է Հայաստանում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին՝ ներառելով բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ, սոցիալականից մինչեւ կրթություն, տնտեսությունից մինչեւ մարզաշխարհ:

Նշանակալի է «Ազգ»-ի դերակատարությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Թերթը հայաստանյան ընթեցողին լայն հնարավորություն է ընձեռել ծանոթանալու աշխարհասփյուռ մեր ժողովրդի հասարակական, քաղաքական, ազգային ու մշակութային վաստակաշատ գործիչների կյանքին ու գործունեությանը, սփյուռքի հիմնախնդիրներին:

Պարբերականի մշակութային հավելվածները դարձել են հայ դասական ու ժամանակակից արվեստը ներկայացնող յուրահատուկ հարթակ, որտեղ անվանի արվեստաբաններն ու մտավորականներն իրենց վերլուծական հոդվածներով, հրապարակումներով, բանավեճերով վեր են հանել մշակույթում առկա գոհարները, խնդիրներն ու զարգացման միտումները:

Թերթը հետեւողականորեն կամրջել է Հայ առաքելական եկեղեցին ու մեր հանրությունը՝ դառնալով հոգեւոր արժեքների մեկնող ու տարածող:

Զգալի է «Ազգ»-ի ավանդը նաեւ հայաստանյան ու հայանպաստ լրատվությունը օտարալեզու ընթերցողին հասու դարձնելու գործում՝ իր համացանցային տարբերակի շնորհիվ:

Տարիներ շարունակ թերթի խմբագրատունը դարձել է յուրահատուկ դպրոց, որտեղ իրենց կարողություններն ու հմտություններն են կատարելագործել շատ ու շատ լրագրողներ, մեկնաբաններ, վերլուծաբաններ:

Ոչ միշտ է հարթ ընթացել «Ազգ»-ի քառորդդարյա ուղին: Նոր տեխնոլոգիաների առաջընթացով, տեղեկատվական տարատեսակ միջոցների ստեղծմամբ ու բազմապատկմամբ, լրատվության դաշտում առկա, հաճախ անզիջում, մրցակցությամբ պայմանավորված՝ թերթն իր աստեղային ժամերին զուգահեռ ունեցել է նաեւ դժվարին օրեր: Խմբագրակազմի ու փորձառու խմբագրապետի հմուտ գործունեության շնորհիվ, սակայն, կարողացել է պահպանել իր դերակատարությունն ու դիմագիծը, նոր, արդիական լուծումներ գտնել՝ շարունակելով իր նպաստը բերել քաղաքացիական հասարակության հետագա զարգացման գործին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով «Ազգ» թերթի լույսընծայման 25-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ շարունակական արդյունավետ գործունեություն, ստեղծագործական հետագա հաջողություններ, հավատարիմ ընթերցողների մեծաթիվ բանակ»:



02.03.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի մշտական հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, մոնիթորինգի հանձնաժողովի, սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքն...

02.03.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգ...

02.03.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մարտի 1-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի քաղաքական հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության դեպարտամենտի Հայաստանի պատասխանատու Ստեֆեն Էլգերսմայի հետ: Կորյուն Նահապետյանը նշել է, որ Հայաստանը եվ...

02.03.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում ԱԺ սոցիալական հարցերի ու ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am