National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
03.02.2016
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 2

Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել  Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր  2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը:

Համաձայնագրի վերաբերյալ  պատգամավորները շարունակել են  ներկայացնել իրենց տեսակետները: Հեղինե Բիշարյանը, Հրանտ Բագրատյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը, Միքայել Մելքումյանը  խոսել են  վարկային միջոցների արդյունավետ օգտագործման  եւ վերահսկողության վերաբերյալ, անդրադարձել արտաքին պարտքի ավելացմանը, Երեւանը բեռնաթափելու համար նախատեսված նոր ճանապարհների եւ կամուրջների կառուցմանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Կարեւորելով վարկային համաձայնագիրը՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Երեւանի եւ մարզերի համաչափ զարգացման խնդրին: ԱԺ փոխնախագահը խոսել է  վարկային համաձայնագրով նախատեսված միջոցների   վերահսկողությունից:

Վարկային համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել նաեւ  ԱԺ խմբակցությունները:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վարկային համաձայնագիրը դրական է գնահատել: Այդուհանդերձ ՕԵԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ճանապարհաշինության ոլորտում առկա բացթողումներին: Պատգամավորի կարծիքով՝  վերջին տարիներին Երեւան քաղաքում դրական տեղաշարժն ակնհայտ է: Խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու վարկային համաձայնագրին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձել է վարկային համաձայնագրով իրականացվող ծրագրի արդյունավետությանը՝ ընդգծելով, որ վարկային այս ծրագիրը կարող է արդյունավետ լինել ոչ միայն  տնտեսության զարգացման համար, այլեւ կարող է նվազեցնել Երեւան քաղաքի տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը: ՀՀԿ  խմբակցությունը կողմ է քվեարկելու  վարկային համաձայնագրին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է  ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ՎԶՄԲ-ն  25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ:  Ծրագրի նպատակն է բարելավել ընտրված կենսական նշանակության ճանապարհները, մասնավորապես գյուղական համայնքներն արդի ճանապարհային ցանցի միջոցով կապել մայրուղիներին եւ հանրապետական ու միջպետական նշանակության  ճանապարհներին: Փոխնախարարի տեղեկացմամբ՝  ծրագիրը շարունակական է, այն մեկնարկել է 2013 թվականին. նախատեսվում է վերակառուցել 190 կմ ճանապարհ:

Համաձայնագրի քննարկումը կշարունակվի փետրվարի 4-ի Աժ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ  օրենքի համաձայն՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am