National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
01.02.2016
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել ձմեռային նստաշրջանի աշխատանքի վերաբերյալ
1 / 4

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Վահան Բաբայանը փետրվարի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հունվարի 24-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ այս նստաշրջանը եւս հագեցած է եղել կարեւոր խնդիրներով եւ բանաձեւերով: Հայկական պատվիրակությունն աշխատել է ծանրաբեռնված՝ մասնակցելով օրակարգի բոլոր բանաձեւերի եւ զեկույցների վերաբերյալ քննարկումներին: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ, բացի հայտնի հակահայկական երկու տխրահռչակ բանաձեւերից, լիագումար նիստում քննարկվել են նաեւ ահաբեկչության դեմ պայքարին, Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց պաշտպանությանը, հասարակական կազմակերպությունների իրավունքներին վերաբերող հարցեր, որոնց քննարկմանն ակտիվ մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Հերմինե Նաղդալյանը մանրամասն անդրադարձել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում տեղ գտած հակահայկական բանաձեւերի քննարկումներին եւ նշել, որ քննարկման արդյունքում Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձեւը խորհրդարանական վեհաժողովի անդամները մերժել են, ընդունվել է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը, որի հեղինակ Միլիսա Մարկովիչը համառորեն մերժել է համապատասխան տարածք այցելելու եւ խնդրին տեղում ծանոթանալու բոլոր առաջարկները: Հերմինե Նաղդալյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանը մերժել է նաեւ ջրամբարը համատեղ օգտագործելու վերաբերյալ առաջարկը` արված ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի կողմից:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս լուրջ հաջողություն է համարել «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձեւի մերժումը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում, սակայն ընդգծել է, որ դեռեւս անելիքներ կան՝ կապված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւի առնչությամբ: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչու բանաձեւերի քվեարկություններին չի մասնակցել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը: Նա հիշեցրել է, որ ռուսական պատվիրակությունը դեռեւս զրկված է ձայնի իրավունքից եւ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չէր կարող մասնակցել քվեարկություններին:

Նաիրա Կարապետյանը եւս անդրադարձել է պատվիրակության կատարած աշխատանքին եւ տեղեկացրել, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը բաղկացած է երեք մասից՝ բանաձեւ, զեկույց եւ հատուկ կարծիք: Նշվել է, որ հատուկ կարծիքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է իր տեսակետները:

Պատվիրակության անդամ Վահան Բաբայանն իր խոսքում անդրադարձել է հնչած քննադատություններին եւ ընդգծել պատվիրակության աշխատանքին համարժեք գնահատական տալու կարեւորությունը:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կառույցներին եւ անձանց, որոնք տարբեր միջոցներով աջակցել են պատվիրակության անդամներին՝ հասնելու արձանագրված հաջողությանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրից՝ Հերմինե Նաղդալյանը շեշտել է, որ այս հարցում Հայաստանի քաղաքական գիծը ԵԽԽՎ-ում եղել եւ մնում է նույնը՝ Ղարաբաղին վերաբերող յուրաքանչյուր հարց պետք է քննարկվի միայն նրա մասնակցությամբ:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:


01.02.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Ժողովուրդ» թերթի լույսընծայման 5-ամյակի առթիվ
Շնորհավորական ուղերձն ընթերցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը:Ուղերձում ասված էր.«Շնորհավորում եմ «Ժողովուրդ» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին՝ պարբերականի լույսընծայման 5-ամյակի առթիվ: Այն սրընթաց մուտքը, որով «Ժողովուրդն» անդամագրվեց ժամանակակից հայ մամուլի ընտանիքին...

01.02.2016
Մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը
Փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսել է նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ան...

01.02.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Ազգային ժողովի նիստում
Հարգելի գործընկերներ, անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթա...

01.02.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am