ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Միջերկրական ծովի եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի եւ Անդրատլանտյան տնտեսական հարաբերությունների հարցերի ենթահանձնաժողովի համատեղ սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թ. նոյեմբերի 25-28-ը Ֆլորենցիա (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հարցերի վերաբերյալ «Յալթա-Պոտսդամ-Հելսինկի-Բելգրադ. անվտանգ համաշխարհային կարգի որոնումներով» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 23-26-ը Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը: