National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
02.11.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը
1 / 24

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել. ԱԺ նախագահի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում են բարեկամական բազմադարյա հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար:

Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու պետությունների միջեւ սերտ կապերն ու փոխգործակցությունը, քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ մշակութային, կրթական, գիտական շփումները:

Բարձր գնահատելով համատեղ աշխատանքը՝ պարոն Սահակյանը կարեւորել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակությունը հայ-ռուսական միջպետական կապերի զարգացման գործում:

Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն լայն հնարավորություններ է ստեղծել երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների կարեւոր խնդիրներից է օրենսդրության ներդաշնակեցումը, որը կնպաստի տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հայկական կողմն ակնկալում է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելությամբ կմասնակցի:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ցավակցության համար:

Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների հարաբերություններն առավել զարգանում եւ որակական նոր փուլ են թեւակոխում: Այս համատեքստում տիկին Մատվիենկոն կարեւորել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը:

Նա ընդգծել է, որ հայ եւ ռուս խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապե ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ՍԾՏՀ ԽՎ-ում:

Երկու երկրների հարաբերություններում տիկին Մատվիենկոն կարեւորել է նաեւ հումանիտար եւ մշակութային համագործակցությունը, որն ունի խոր պատմական արմատներ:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ Վալենտինա Մատվիենկոն նշել է, Ռուսաստանը հասկանում է, թե ինչ կարեւոր նշանակություն ունի հանրաքվեն Հայաստանի քաղաքական կյանքում եւ մասնակցություն կունենա դիտորդական առաքելության հարցում:

Կողմերը կարեւորել են առաջիկայում Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են հայ-ռուսական մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպման ավարտին Վալենտինա Մատվիենկոն միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար Դաշնային խորհրդի 25-ամյակին նվիրված հուշամեդալ է հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ՌԴ Նախագահի կարգադրությամբ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության եւ բարեկամության ամրապնդման, միջխորհրդարանական ու մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար «Բարեկամություն» շքանշանով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը ու «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը: ՌԴ Նախագահի հանձնարարականով ռուս-հայկական համագործակցության զարգացման եւ երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար տիկին Մատվիենկոն շնորհակալագրեր է հանձնել նաեւ  ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանին, Ալեքսան Պետրոսյանին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին:

Վալենտինա Մատվիենկոն, շնորհավորելով պարգեւատրվածներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 2-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ճեպազրույցով՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:


02.11.2015
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
Խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին սկսել է «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Ն...

02.11.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչք իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: «Հայաստանի Հանրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS