National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.10.2015
Բաց դաս խորհրդարանում
1 / 5

ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան էին այցելել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը, խոսել խորհրդարանական կառավարման ձեւի մասին, ինչպես նաեւ անդրադարձել խորհրդարանի գործունեությանը, երկրի տնտեսական վիճակին ու հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի վաղվա անվտանգությունն ու սահմանների ամրությունը կախված է այսօրվա պատանիներից:

Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է «Բաց դռներ» ծրագրի ձեւաչափը եւ նշել, որ սա այն հարթակն է, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդների միջոցով ծանոթանալու հասարակությանը հուզող հարցերին:

Հերմինե Նաղդալյանը պատասխանել է նաեւ ուսանողների ու դասախոսների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, ԼՂ հակամարտությանը, գործող Սահմանադրությանը եւ առաջարկվող փոփոխություններին:

Այցի ավարտին հյուրերը Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:


26.10.2015
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասա...

26.10.2015
Արա Բաբլոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսին
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 20-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսին, որը նվիրված էր «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am