National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.10.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իրանական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը եւ մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ՝ խարսխված փոխվստահության ամուր հիմքերի վրա: Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:

ԱԺ նախագահը երկկողմ համգործակցության շրջանակում կարեւորել է տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացումը, որը հնարավորություն կընձեռի օգտագործելու տնտեսական համագործակցության ամբողջ ներուժը: Գալուստ Սահակյանն ընդգծել է Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման կարեւորությունը: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից են նաեւ Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունը եւ պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Գալուստ Սահակյանը քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ պատգամավորական բարեկամության խմբերը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության շարժիչ ուժն են. խորհրդարանական մակարդակով երկխոսությունը նպաստում է փոխճանաչելիության բարձրացմանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը. հակամարտությունների եւ ճգնաժամերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված եւ շրջահայաց մոտեցումներով:

Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Էսհաղ Ջահանգիրիի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այսօր երկու բարեկամ երկրների պատմամշակութային եւ քաղաքական հարբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Ըստ պարոն Ջահանգիրիի՝ դրա վառ օրինակը բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերն են: Անդրադառնալով Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությանը՝ Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար պետք է մշակել որոշակի ծրագրեր եւ օգտագործել առկա ներուժը: Եվ այսօր կայանալիք գործարար համաժողովը կարող է դառնալ առաջին քայլը: Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության շրջանակում ԻԻՀ առաջին փոխնախագահը փաստել է, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միակն է, որ Իրանի հետ ցամաքային ճանապարհ ունի, եւ այդ փաստը կարող է լավ հնարավորություններ ստեղծել բարեկամ երկրների գործարարների համար:

Պարոն Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Սիրիայում, Եմենում, Իրաքում տեղի ունեցող արյունահեղ իրադարձություններին՝ կարեւորելով տարածաշրջանի երկրների դերը ծայրահեղականների գործողությունների կանխման եւ խաղաղության վերահաստատման գործում: Նա նշել է, որ միջազգային ատյաններում պետք է լսելի դարձնել տառապյալ ժողովուրդների ձայնը:

Էսհաղ Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Իրանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ արդյունավետ համագործակցությանը՝ նշելով, որ սա կարող է ավելի խոր շփումների նախադրյալը դառնալ:

Ընդգծելով բարեկամ երկրների խորհրդարանների դերակատարումը հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ Էսհաղ Ջահանգիրին իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ատյաններում Իրանին աջակցելու համար:


15.10.2015
Ծրագրային բյուջետավորման մասնագիտական քննարկում խորհրդարանում
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) համատեղ աջակցությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am