National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.10.2015
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ ԿԲ-ի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

Փաստաթղթի վերաբերյալ ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Մհեր Շահգելդյանը: Նա նախ անդրադարձել է հաշվետվության խնդրահարույց ձեւակերպումներին, ապա խոսել գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրանքի իրացման խնդիրներից, աղքատությունից եւ տնտեսության զարգացման ցածր տեմպերից: Ըստ պատգամավորի՝ իրականացվող դրամավարկային քաղաքականությունը չի նպաստում երկրում բիզնեսի զարգացմանը:

Եզրափակիչ ելույթում Ներսես Երիցյանն անդրադարձել է ելույթներում հնչած հարցադրումներին:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նաեւ ներկայացրել է ՀՀ ԿԲ-ի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Ներսես Երիցյանը նշել է, որ ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում եւ տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: Արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի ներքո 2015 թ.-ի ընթացքում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղում, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. թե՛ մասնավոր սպառումը եւ թե՛ մասնավոր ներդրումները կկրճատվեն: Տարվա ընթացքում նախատեսվող հարկաբյուջետային ազդակը գնահատվում է փոքր ընդլայնող: 2015 թ. կանխատեսվում է ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական աճ 7.0-9.0% միջակայքում, ապրանքների եւ ծառայությունների ներմուծման իրական նվազում 4.0-6.0% միջակայքում:

Հիմնական զեկուցող Ներսես Երիցյանին պատգամավորներն ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են վարկերի մարմանը, տարաբնույթ ռիսկերին, վարկերի պահանջարկին եւ առաջարկին, քաղաքացիների ֆինանսական գիտելիքներին, սպառողների շահերի պաշտպանությանը, գնաճին, դոլար-դրամ փոխարժեքին, դոլարով վերցված վարկերի մարման դժվարություններին այլն:

Ծրագրի վերաբերյալ հարակից ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ներկայացնելով ՀՀ կառավարության եզրակացությունը՝ նա պատգամավորներին տեղեկացրել է, որ այն կարող է պարունակել ժամանակավրեպ տարրեր, քանի որ եզրակացությունը գրվել է ապրիլին, իսկ այսօր տարվա ավարտին մնացել են հաշված ամիսներ: Նա տեղեկացրել է, որ 2014 թվականին ՀՀ ԿԲ-ն շարունակել է իրականացնել նախատեսված դրամավարկային քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ համահունչ է եղել գնաճի զարգացումներին եւ մակրոտնտեսական կայունության ապահովման՝ կառավարության ծրագրով նախատեսված ուղղություններին: Նա ներկայացրել է տարվա ընթացքում Կենտրոնական բանկի իրականացրած քայլերը եւ ստացված արդյունքները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ նրա՝ 2015 թվականի գնաճի վերաբերյալ ԿԲ կանխատեսումները, ըստ որի այն պետք է պահպանվեր 4+-1,5 տոկոսի սահմաններում, տարեվերջին կունենանք որպես իրողություն: Խոսելով արտահանման եւ ներմուծման ծավալներից՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ հաշվի առնելով այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները՝ ակնհայտ է, որ տարեվերջին կարձանագրվի արտահանման աճ՝ 6,8 տոկոսից ավելի եւ ներմուծման նվազեցում՝ 7,9 տոկոսից ավելի չափով: Տնտեսական աճը տարեվերջին կանխատեսվում է ավելի քան 2 տոկոս:

Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Նրանք անդրադարձել են դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով վարկառուների կրած դժվարություններին, տնտեսության զարգացման ցածր տեմպերին, տնտեսությունում վարկավորման տոկոսադրույքների օպտիմալացմանը, անհրաժեշտ համարել արդիականացնել հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ներդաշնակությունը, խոսել գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից, տրանսֆերտների ծավալների նվազեցումից, անհրաժեշտ համարել գանձարանում ստեղծել ոսկու ռեզերվներ:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


06.10.2015
Տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի ու Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ո...

06.10.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 6-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոս Կարինե Քալանթարյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրել է սահմանադրական ...

06.10.2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները որպես դիտորդներ մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությանը
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Իշխան Խաչատրյանը եւ Թեւան Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում որպես դիտորդներ մասնակցել են Հավաքակա...

06.10.2015
Հանդիպում Ազգային ժողովում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան- Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ բարեկամական խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պա...

06.10.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am