Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն եւ ուսուցիչները:
Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների օրինաստեղծ աշխատանքին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը, լիազորությունները, ԱԺ պատգամավորների ծավալած աշխատանքները: Նա նաեւ անդրադարձել է հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Արտակ Դավթյանին:
Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի հետ: