National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.10.2015
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ(ծածկագիր` 1-3.1.-17)

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն տնտեսագիտական կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

* պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է եւ կարող է բացատրվել) տիրապետում.

* անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16 հոկտեմբերի 2015թ.:

Մրցույթը կկայանա 2015թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

* * *

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:


02.10.2015
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ նե...

02.10.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-8-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

02.10.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 2-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես է եկել...

02.10.2015
Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am