National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.1.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
31.01.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ պատգամավորները եղել են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում
1 / 13

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը հունվարի 30-ին այցելել են Տավուշի մարզ:

ԱԺ փոխնախագահի եւ պատգամավորների առաջին հանդիպումը Չորաթան գյուղի բնակիչների հետ էր: Խորհդարանականները նախ ծաղիկներ են դրել գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, այնուհետեւ զրուցել են գյուղացիների հետ՝ փորձելով հասկանալ, թե 2015 թվականից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները որքանով են թեթեւացրել սահմանամերձ համայնքների խնդիրները: Խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ցանկացած առաջարկ եւ միասին գտնելու դրանց լուծման ուղիները: Կարեւորելով սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ պատգամավորներն իրենց խոսքում նշել են, որ առաջիկայում այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես ՌԴ-ից մի խումբ գործարարներ նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերում հիմնել նոր ձեռնարկություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատատեղեր:

Չորաթանում խորհրդարանականներն այցելել են օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սպանված պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի ընտանիքին, զրուցել երեխաների եւ հարազատների հետ:

Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը եղել են նաեւ Չինարի գյուղում: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են սոցիալական, առողջապահական, կենցաղային եւ իրավական ոլորտներին: Որպես սահմանապահ գյուղ՝ Չինարիի բնակիչները խնդրել են, որ պետությունն իրենց որոշակի լրացուցիչ արտոնություններ տրամադրի: Անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է առաջնահերթություն տալ հրատապ լուծում պահանջող հարցերին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սահմանամերձ գյուղերում առկա ցանկացած խնդիր պետք է լինի յուրաքանչյուր պատգամավորի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի կողմից Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին, Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանին եւ Բերդի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանին պարգեւատրել է ԱԺ անվանական ժամացույցներով:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատգամավորները եղել են Տավուշի մարտական հենակետերում եւ Մեհրաբի գնդում, ուսումնասիրել դրանց պայմանները, ծանոթացել զինվորների առօրյային ու խնդիրներին: Պատգամավորները բարձր են գնահատել Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը, իսկ հայ սահմանապահներն էլ իրենց հերթին նշել են, որ գիտակցում են, որ մեր հայրենիքի անվտանգության պաշտպաններն են եւ վստահեցրել են, որ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է:

«Հայրենիքը սկսվում է սահմանից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:

Խորհրդարանականները զինվորականներին նվիրել են հայրենասիրական գրականություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am