National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.12.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Դեկտեմբերի 12-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ օրենքներում ներառվել է «էտալոնային լաբորատորիա» հասկացությունը, ինչը կլուծի Հայաստանում առավել ճշգրիտ փորձարկումներ կատարելու իրավասություն ունեցող լաբորատորիաների առկայության խնդիրը: Այդ ինստիտուտը առկա է եւ Եվրասիական տնտեսական միությունում, եւ Եվրամիությունում: Փոփոխությունների արդյունքում ՀՀ տեխնիկական կանոնակարգման եւ որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչը ներմուծման եւ արտահանման գործընթացում կնպաստի ԵՏՄ անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժին:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նշվել է, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ ՀՀ իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարելու: Փաթեթով սահմանվում են արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները: Դրանք արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար լիազոր մարմինը տալիս է լիցենզիա կամ թույլտվություն կամ սերտիֆիկատ: Նախատեսվում է արտաքին տնտեսական ոլորտում լիցենզավորման գործունեության կանոնակարգման միջոցով երրորդ երկրների հետ արտաքին առեւտրի բնականոն պայմանների ստեղծում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: Առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղեւորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղեւորահոսքի ավելացումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է փոքր տնտեսավարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թ. հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2016 թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը փոքր տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելու նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ եւ ապահովելու նոր սերնդի ՀԴՄ-ի սահուն ներդրման գործընթաց:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ ՀՀ ազգային օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծումների եւ ՀՀ-ից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման դեպքերում մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման կարգին վերաբերող հարցեր ու ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգրքով չկարգավորված առանձին հարաբերություններ:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել են «Տեսչական մարմինների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթները:

Քննարկված բոլոր հարցերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներառվեն Ազգային ժողովի առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիրը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը: Պայմանագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 25.5 մլն եվրո գումարի չափով վարկ՝ «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ծրագիրը ֆինանսավորելու նպատակով: Ըստ հիմնական զեկուցողի՝ ծրագիրն ուղղված է Հայաստանի փոքր քաղաքներում ու համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնմանը ու կառուցմանը՝ նպատակ ունենալով ապահովելու խմելու ջրի կայուն եւ շարունակական մատակարարում, բարելավելու կոյուղաջրերի սանիտարահիգիենիկ հեռացումը համակարգի հիմնական կետերում:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը, որի համաձայն՝ Համաշխարհային բանկը պատրաստ է 25 տարի է մարման ժամկետով ՀՀ-ին տրամադրել 75 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ մի շարք բնագավառներում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ ՀՀ ճանապարհային տրանսպորտի եւ ջրամատակարարման ոլորտներում արդյունքների վրա հիմնված կառավարման համակարգերի ստեղծման նպատակով Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի 49 մլն ԱՄՆ դոլար վարկ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիրը, ըստ որի՝ ՀՀ ներքին էլեկտրահաղորդման ցանցի շահագործման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել շուրջ 37 մլն ԱՄն դոլար վարկ՝ 25 տարի մարման ժամկետով:

Արեգ Գալստյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագիրը, որի համաձայն՝ ՀՀ էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունն ու կարողություններն ամրապնդելու նպատակով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման եւ ձեռնարկություններին տրամադրվող՝ որակի կառավարման ծառայությունների կարողությունները ամրապնդելու նպատակով համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երեւանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել7 մլն եվրո գումարի չափով վարկ՝ վերականգնելու Երեւանի ընտրված տարածքների ջրամատակարարումը:

Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ եւս քննարկել է վերոնշյալ 7 միջազգային պայմանագրերը եւ տվել դրական եզրակացություն՝ ընդգրկելու ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում:





12.12.2014
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցության ծրագրի օժանդակությամբ  կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մա...

12.12.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ալժիրի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):  ԱԺ նախագահը շնորհավորել է Սմաիլ Ալլաուային Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Հանրապետության ...

12.12.2014
Դեկտեմբերի 15-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2014 թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով :...

12.12.2014
Կազմակերպվել են խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում դեկտեմբերի 12-ին անցկացվել են «Պալիատիվ բժշկական օգնության ներդրումը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտային նախարարությո...

12.12.2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am