Եթե աշխարհում ցանկացած մեկին հարցնեք, թե որն է Ամանորի գլխավոր խորհրդանիշը, վստահաբար կլսենք պատասխան` եղեւնին:
Հայաստանի խորհրդարանում դեկտեմբերի 10-ին վառվել են տոնական առաջին լույսերը. Ազգային ժողովի աշխատակիցների զարդարած եղեւնին գեղեցիկ ու ամանորյա տրամադրություն ստեղծեց նիստերի դահլիճին կից սրահում:
Նոր տարվա նոր սպասումներով ու երազանքներով յուրաքանչյուր աշխատակից կախել է մեկական խաղալիք ու կենաց ծառից խնդրել 2015 թ.-ին իրագործել բոլոր ցանկությունները: