National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.12.2014
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 4

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծում եւ դրանից բխող այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերում արտացոլվել են նաեւ Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների առաջարկները: Ըստ նրա` լրամշակումների եւ խմբագրումների ժամանակ հաշվի են առնվել նաեւ ԱԺ պատգամավորների կողմից առաջին ընթերցման ժամանակ հնչեցրած մտահոգությունները:

Պարոն Մկրտչյանը նշել է, որ բազմաթիվ պատգամավորներին մտահոգության տեղիք տված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն այս փաթեթից հանվել է, քանի որ փաթեթի իրական առաքելությունը մեր երկրում շարժական գույքի վերաբերյալ բոլոր քաղաքացիներին իրավունքների մասին տեղեկացնելն է:

Միջազգային փորձագետ Ջեմի Բոումենը նպատակահարմար է համարել օրենքը կիրառել էլեկտրոնային ռեգիստրի գրանցման միջոցով, ինչը հնարավորություն կտա ավելի էժան, արագ եւ դյուրին տարբերակով իրականացնել գործընթացը: Նա նշել է նաեւ, որ այս դեպքում քաղաքացին քաշքշուկի մեջ չի ընկնի, բանկերն էլ ավելի արագ կարող են սպասարկել քաղաքացիներին:


05.12.2014
Գալուստ Սահակյանն ընտրվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ
Դեկտեմբերի 5-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Կառավարման խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան...

05.12.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումներ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am