ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 18.30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել. գրանցվել է 32 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած՝ քվորում չապահովելու պատճառով: