National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2014
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան
1 / 11

Սեպտեմբերի 29-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել է 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Այնուհետեւ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշել է, որ գործող օրենքը, պարտադրելով աուդիտի անցկացում այն կուսակցություններին, որոնց ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը, բարդ ֆինանսական վիճակի մեջ է դնում այն կուսակցություններին, որոնք չունեն ֆինանսական միջոցներ աուդիտ անցկացնելու համար, սակայն ունեն համապատասխան շեմից բարձր չափով ակտիվներ: Առաջարկվում է, որ աուդիտի պահանջը գործի ոչ թե ըստ ակտիվների չափի, այլ տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են օրենքը լրացնել նոր դրույթով, ըստ որի՝ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածով սահմանված միջոցները:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական է եղել: Նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա, ողջունելի համարելով գործընկերների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, նշել է, որ նախագիծը ներկայացված է ժամանակին եւ միտված է ապահովելու ԱԺ նիստերի բնականոն աշխատանքը: ԱԺ նախագահը նկատել է, որ օրինագծով նախատեսված փոփոխությունները կունենան դրական ազդեցություն, եւ պատգամավորներն իրենց գործունեությունը կիրականացնեն առավել զուսպ:

Արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա, անթույլատրելի համարելով ԱԺ կանոնակարգի խախտումը, նշել է, որ նիստը վարողը երբեմն ստիպված է լինում անջատել խոսափողը, քանի որ որոշ պատգամավորներ, օրինակ, ԱԺ օրակարգի քննարկման ժամանակ, խախտում են «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ ելույթ ունենում կամ հարց ուղղում այլ թեմայով: ԱԺ փոխնախագահը գործընկերներին հորդորել է քննադատել տեղին եւ արդարացի:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները: Օրինագծի համահեղինակ Թեւան Պողոսյանը նկատել է, որ առաջարկվող փոփոխությունները բարեփոխում են «ԱԺ կանոնակարգ» օրենքը: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս կարգավորումը պետք է քրեաիրավական կարգավորման դաշտից դուրս լինի: Խոսրով Հարությունյանը նշել է, որ պատգամավորի քաղաքական պատասխանատվության արդյունավետ իրացմանն է առնչվում առաջարկը, եւ այս հարցում անհստակություններ չպետք է լինեն: Նա առաջարկում է հեղինակին լրամշակել օրինագիծը: Հովհաննես Սահակյանը նշել է, որ կողմ է քվեարկելու օրինագծին՝ արտահայտելու համար այն դիրքորոշումը, որ դեմ է ուրիշի փոխարեն քվեարկելու երեւույթին: Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու օրինագծին: Նա այդուհանդերձ անդրադարձել եւ որոշ պատժամիջոցների կիրառմանը դեմ է արտահայտվել: Կողմ լինելով՝ Արծվիկ Մինասյանն առաջարկում է օրինագիծը կրկին քննարկել եւ հարցին համակարգային լուծում տալու հնարավորություն ընձեռել: Կորյուն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ սպառիչ չեն պատգամավորին կարգազանց ճանաչելու վերաբերյալ հիմնավորումները, առավել հստակ ձեւակերպումներ են անհրաժեշտ: Նա առաջարկել է լրամշակել նախաձեռնությունը: Գագիկ Ջհանգիրյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով, որ այն վտանգավոր կետեր չի ներկայացնում:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը հիշեցրել է պատգամավորներին, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ պայմանով, որ քրեական օրենսգրքին առնչվող դրույթները հանվեն:

Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը հորդորել է իր գործընկերներին կողմ քվեարկել օրինագծի ընդունմանը:

Խորհրդարանը քննարկել է 2014 թ. հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ համաձայնագրի դրույթների համաձայն` ՀՀ զինված ուժերի հետեւակային դասակը մինչեւ 30 զինծառայողի եւ 2 սպայի կազմով հատկացվելու է Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի իտալական զինված ուժերի ստորաբաժանմանը: Նաեւ սահմանվում են հայկական զորախմբի զինծառայողների կարգավիճակը, նրանց կազմը, առաջադրված խնդիրներն ու գործառույթները, գտնվելու ժամկետը, ֆինանսավորման հարցերը եւ այլն:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի վաղվա նիստում:


29.09.2014
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 18.30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել. գրանցվել է 32 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ ...

29.09.2014
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

29.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւի հետ: Ողջույնի խոսք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am