Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի Կարմիր դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Վիկտոր Գումինսկու համատեղ մամուլի ասուլիսը:
Նշենք, որ միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ին, կայցելի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: