National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.7.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.07.2014
ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
1 / 7

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար եւ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին: ԱԺ պատվոգրով պարգեւատրվեց Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին եւ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ թիվ 2 կայազորի զինվորական դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Պետրոսյանին:

Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.

«Դատախազության հարգելի աշխատակիցներ, համակարգի վետերաններ,

Թույլ տվեք միանալ շնորհավորանքներին եւ մաղթանքներին, որոնք, դրվատանքի ու գնահատանքի խոսքեր լինելով, միաժամանակ ենթադրում են ավելի մեծ պատասխանատվություն ձեր գործունեության մեջ:

Հայաստանի դատախազությունը կարեւոր դեր ունի երկրի հասարակական ու պետական կյանքում: Անցած տարիների ընթացքում փոխվել է համակարգի աշխատողների մի քանի սերունդ, սակայն դատախազությունը մշտապես հավատարիմ է մնացել լավագույն ավանդույթներին: Միաժամանակ, արդի պահանջներին համապատասխան, հստակեցվել են դատա՟՟խազության լիազորություն՟ները եւ գործառույթները: Այսօր դատախազության համակարգը համաչափ զարգացում է ապրում՝ ականջալուր լինելով ժամանակի մարտահրավերներին: Արագ զարգացող աշխարհը պարտադրում է օպերատիվ արձագանք, եւ դատախազությունն այդ առումով բացառություն չէ: Համակարգի աշխատակիցները հաջողությամբ են համադրում գիտելիքներն ու փորձը, ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները, համակարգի երեկվա ու այսօրվա ավանդույթներն ու ձեռքբերումները` արժանապատվորեն լուծելով իրենց առջեւ դրված խնդիրները:

Ձեր սկզբունքային եւ հետեւողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների եւ պետության օրինական շահերի ու իրավունք՟ների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

Հարգելի բարեկամներ,

Այսօր դատախազությունն իր գործունեությամբ ակտիվ մասնակցություն է ունենում հասարակական հարաբերութ՟յունների ձեւավորման մեջ, որում մեծ դեր է վերապահված դատախազության իրավապաշտպան գործառույթին: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները իրավական պետության բարձրագույն արժեքներն են, եւ սահմանադրական այս սկզբունքի պահպանումը զգալիորեն պայմանավորված է նաեւ դատա՟խազական համակարգի աշխատանքով: Դատախազությունն ու քաղաքացին պետք է հանդես գան որպես դաշնակիցներ այն բոլոր արատավոր երեւույթների դեմ պայքարում, որոնք ոչ միայն անհարիր են մեր հասարակությանն ու մեր արժեհամակարգին, այլեւ խոչընդոտ են պետության առաջընթացի համար:

Ձեր արդյունավետ եւ արհեստավարժ գործունեությունը հնարավորություն է տալիս ավելի ամրապնդել իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության հիմքերը, հասնել նոր հաջողությունների՝ հանուն իրավունքի գերակայության եւ սոցիալական արդարության:

Ազգայի ժողովի եւ դատախազության համակարգի միջեւ համագործակցությունը եւս ձեւավորված ավանդույթներ ունի` համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ:

Ցանկանում եմ հավաստիացնել, որ խորհրդարանը հետայսու եւս պատրաստակամ է զորակցելու ոլորտի օրենսդրական կատարելագործմանը միտված նախաձեռնություններին ու քայլերին:

Մեկ անգամ եւս շնորհավորելով դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ ձեր պատասխանատու գործունեության մեջ»:


01.07.2014
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Հուլիսի 1-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ: Կողմերը քննարկեցին անհայտ կորածների, գերիների եւ ռազմագերիների խնդիրները: Սարա Էպրեխտը ներկայացրեց ոլորտում իրավիճակը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am