National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.05.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
1 / 3

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին հանդիպեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգության խնդիրներին:

Էդուարդ Շարմազանովը խոսեց ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու, հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցության, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի դիրքորոշման մասին: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ոչ միայն պատմական ճշմարտությունը վերականգնելու, այլեւ հնարավոր նման ոճրագործությունները կանխելու նպատակ ունի: Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահի քայլը Էդուարդ Շարմազանովը գնահատեց խիզախ եւ արդարացված, ինչը բխում է մեր երկրի ազգային ու պետական շահերից:

Անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրմանը եւ մինչեւ հունիսի 15-ը պայմանագրին միանալու Հայաստանի մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ հավանության է արժանացել կարճ ժամանակում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, եւ այդ քայլը պայմանավորված է մեր երկրի տնտեսական շահերով: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է, եւ Հայաստանի որեւէ քայլ չի կարող հակասել Արցախի շահերին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մեկ միասնական տնտեսական տարածք են:

Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները՝ համոզմունք հայտնելով, որ երկրի կայուն զարգացումն ու ազգային իղձերի արդյունավետ իրականացումը պայմանավորված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, յուրաքանչուր հայ մարդու՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու հստակ գիտակցությամբ ու նվիրումով:



30.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց երիտասարդ հանրապետականների հետ
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը եւ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը...

30.05.2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվեց 2013 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության,...

30.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի դեսպանին
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանո...

30.05.2014
Աշխատանքային քննարկում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 30-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել, որը վերաբերում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կատարած եւ ընթացիկ աշխատանքներին: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանակա...

30.05.2014
Հունիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի
Հունիսի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Կլինեն անակնկալներ: Հունիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am