National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.05.2014
ԱԺ փոխնախագահը ընդունեց Չեխիայի Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետին
1 / 4

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-չեխական քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ համագործակցությանը զուգահեռ զարգանում են նաեւ մարզերի միջեւ գործնական հարաբերությունները: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված միջպետական համաձայնագրի ընձեռած հնարավորությունները արդյունավետ կօգտագործվեն, եւ Արմավիրի մարզի ու Մորավիան-Սիլեսիան երկրամասի միջեւ սկիզբ առած տնտեսական փոխգործակցությունն ու բարեկամական կապերը շարունակական զարգացում կունենան:

Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակը տեղեկացրեց, որ իրենց պատվիրակության կազմում ոչ միայն քաղաքական գործիչներ են, այլեւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, նաեւ՝ ազգությամբ հայեր: Նրա գնահատմամբ՝ պատվիրակության նման կազմը, իրենց երկրամասի ու Արմավիրի մարզի ներկայացուցիչների ջերմ, անմիջական հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրությունները վկայում են փոխգործակցության խոստումնալից հեռանկարի մասին:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորեցին տեղական մարմինների տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման գործոնը՝ որպես հայ-չեխական նոր մակարդակի հարաբերությունների հաստատման ու արդյունավետ համագործակցության կարեւոր պայման:


27.05.2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 27-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հանձնաժողովների նախագահներ Հովհաննես Սահակյանի  եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ   քննարկվեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am