National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ:

Մենք մշտապես բարձր ենք գնահատել ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, ընտանեկան փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքի օրը պետական տոնացույցում օրենսդրորեն ամրագրել է այն հաստատուն հիշողությունն ու առանձնահատուկ վերաբերմունքը, որը մեզանում կա ընտանեկան օջախի նկատմամբ: Այն նշանակում է հարգանք բազում չգրված բարոյական օրենքների հանդեպ, որոնց շնորհիվ դարեր շարունակ հայ ընտանիքը եղել եւ մնում է ջերմ ու մտերմիկ միջավայր, հյուրընկալ տուն եւ մեծ աշխարհի հարազատ անկյուն: Եւ բնական է, որ մեր հոգեկերտվածքի եւ արժեհամակարգի բազում տարրեր ծնունդ են առնում հենց ընտանիքից:

Ընտանիքի հանդեպ սերը, հավատարմությունն ու նվիրումը ընտանեկան արժեքներին համարժեք են այն զգացմունքներին, որ տածում ենք հայրենիքի հանդեպ: Ինչպես մեր պատմությունն է ցույց տվել, մենք հավասարաչափ պայքարել ենք եւ ընտանիքի, եւ հայրենիքի համար՝ երկուսն էլ համարելով սրբություն, երկուսն էլ՝ անձեռնմխելի ու անսակարկելի արժեք:

Այս ջերմ ու համամարդկային տոնի առիթով առանձնահատուկ մաղթանքներ եմ ուզում հղել բազմանդամ ընտանիքներին: Խորին երախտագիտությունս եմ ուզում հայտնել այն ընտանիքներին, որոնք երեխա են որդեգրել՝ նրանց համար ստեղծելով հոգատար միջավայր: Շնորհակալություն եմ հայտնում երիտասարդ ու նորակազմ ընտանիքներին, ովքեր ապահովում են ազգի ու երկրի հուսալի հեռանկարը:

Բոլոր ընտանիքներին, ծնողներին ու զավակներին ցանկանում եմ ընտանեկան ջերմություն եւ անդորր, խաղաղություն եւ բարեկեցություն:


15.05.2014
Շարունակվում են շնորհավորանքները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորական ուղերձներ են հղել Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Պավել Պաշկան, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Բունմեի Իբուկին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը, Ուկ...

15.05.2014
Խորհրդարանը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 15-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց բոլորին Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով ընտանեկան երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փ...

15.05.2014
Կին պատգամավորները քննարկեցին Հայաստանում առկա ժողովրդագրական մարտահրավերները
Մայիսի 15-ին Ազգային ժողովում անցկացվեց քննարկում, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ տարբեր խմբակցություններ ներկայացնող կին պատգամավորները, ովքեր քննարկեցին Հայաստանում առկա ժող...

15.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին
Մայիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը` Մոսկվա): ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին իր առաքելությունը սկսելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր ավանդը կ...

15.05.2014
Քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 15-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության հետ համատեղ կազմակերպել էր մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հայեցակարգի իրականացման շրջանակներում ծրագրային բյուջետավորման վերաբերյալ աշխատանքային մա...

15.05.2014
Հանդիպում խմբակցությունում
Մայիսի 15-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հանդիպեցին Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությա...

15.05.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչական ...

15.05.2014
Քննարկում Ազգային ժողովում
Մայիսի 15-ին Ազգային ժողովում՝ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, տեղի ունեցավ «Հայ-ռուսական թատերական հարաբերությունների խնդիրները եւ զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում:  Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, թատրոնների ղեկավարներ, ռեժիսորներ, դերասաններ:  Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am