National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.05.2014
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց պատգամավորների առաջարկությունները, որոնք ընդունվել են օրինագծի հեղինակների կողմից:

Հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց օրինագծին:

Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

2013 թվականին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման իր առաքելությունը, պատրաստել եւ օրական 24 ժամ հեռարձակել է հեռուստահաղորդումներ «Առաջին» եւ արբանյակային ալիքներով: 2013 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ սահմանված պահանջներին համապատասխան պատրաստել եւ հեռարձակել է թեմատիկ տարբեր ուղղություններով հաղորդումներ` նպատակ ունենալով առավելագույնս բավարարել հանրության տարբեր շերտերի եւ սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները եւ ապահովել տեղեկացված լինելու նրանց սահմանադրական իրավունքը:

2013թ. ընթացքում «Առաջին» ալիքի եթերով հեռարձակվել են 8,733.9 ժամ, իսկ արբանյակային ալիքի եթերով՝ 8,733.7 ժամ ընդհանուր ծավալներով հեռուստահաղորդումներ:

Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը հանձնաժողովի կողմից ընդունվեց ի գիտություն, այնուհետեւ Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին եւ լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ:


14.05.2014
Ազգային ժողովի արտահերթ նիստում
Մայիսի 14-ին խորհրդարանը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am