National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.05.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հազարամյակներ շարունակ մեզ  համար հաղթանակն ու խաղաղությունը  փոխլրացնող գործոններ են եղել: Մեր ժողովուրդը  գիտակցել է, որ խաղաղության գինը հաղթանակն է, իսկ հաղթանակի գրավականը՝ հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը, ապրել-արարելու անխախտ նպատակադրումը:

Բազում արհավիրքներ տեսած հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հավատն ու լավատեսությունը, երբեք չի չարացել, բայց եւ չի հանդուրժել չարիքն ու բռնությունը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում իր կարեւոր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը: Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմին մասնակից մեր հայրերին ու պապերին:

Սիրելի՛ հայրենակիցներ, նորօրյա  պատմության մեջ մեր ազգի հաջողությունների պսակը, անշուշտ, Արցախի հաղթանակն էր   ու Շուշիի ազատագրումը: Հայ ժողովուրդը  պարտադրված այս պատերազմում  վերահաստատեց անկախ եւ արժանապատիվ ապրելու իր իրավունքը: Փառք ու պատիվ մեր ազգի քաջարի զավակներին՝ երկրապահ- ազատամարտիկներին, նրանց թիկունքը պահող հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին, հավերժ հիշատակ մեր նահատակներին: Նրանք մեր ազգի նվիրյալ զավակներն են, որոնց վաստակը թեեւ  բարձր գնահատանքի է արժանացել, բայց դեռեւս ըստ արժանվույն լուծված չեն  նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին պետական հոգածությունն այս հարցում առավել տեսանելի կլինի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ  Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Տա Աստված, որ ամեն մեկս հաղթանակներ գրանցենք մեր խաղաղ, ստեղծագործ կյանքում, շենացնենք մեր երկիրը ու վայելենք մեր աշխատանքի  քաղցր պտուղները, իսկ եթե, Աստված ո՛չ արասցե, փորձեն խլել խաղաղ ապրելու մեր իրավունքը, թող որ մշտարթուն հայկյան ոգին կրկին հառնի մեր մեջ ու նոր հաղթանակների մղի»:
 


09.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Արցախում մասնակցեց տոնական միջոցառումներին
Մայիսի 9-ին  ԼՂՀ-ում  ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը, ՀՀ կառավարական պատվիրակության անդամները եւ տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով  ԼՂՀ ժամանած հյուրերը մասնակցեցին Հաղթանակի տոնի...

09.05.2014
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Մայիսի 9-ին ՀՀ  ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը,  պատգամավորները «Հաղթանակի» զբոսայգում մասնակցեցին  Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նրանք  ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին, լռությամբ եւ խոնարհո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am