Մարտի 14-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ նիստ գումարեց:
Հանձնաժողովը քննարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպելու խնդիրը եւ որոշեց ապրիլի 11-ին` ժամը 11.00-ին, «Ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների եւ դրանց կիրառման արդյունավետությունը» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել:
Հանձնաժողովը որոշեց նաեւ ապրիլի 3-ին աշխատանքային այց կատարել ճանապարհային ոստիկանություն, ինչը, Կորյուն Նահապետյանի գնահատմամբ, կնպաստի խորհրդարանական լսումների արդյունավետությանը: