Փետրվարի 27-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության առաքելությունն է Հայաստան կատարած այցի ընթացքում պարզել երկրի օրենսդրական գործընթացում առկա խնդիրները՝ հետագայում համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով:
Էլինար Վարդանյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքը, գործունեության ոլորտները, օրենքների ստեղծման, մշակման եւ ընդունման գործընթացը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ օրենսդրական աշխատանքում ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը եւ այլ հարցերի եւս: