National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.2.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
24.02.2014
Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 15

Փետրվարի 24-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով:
 
Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց նաեւ ԱԺ չորսօրյա նիստերի գումարման օրերը տեղափոխելու մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ մարտի 17-20-ի չորսօրյա նիստերի գումարման օրերը կտեղափոխվեն մարտի 10-13-ը, իսկ ապրիլի 7-10-ի չորսօրյա նիստերի գումարման օրերը՝ մարտի 24-27-ը:
 
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում զոհվածների հիշատակը: Պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում օրենսդիր մարմնում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք միջնակարգ հաստատությունների աշակերտներին ու ուսուցիչներին:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը, վավերացրեց միջազգային պայմանագրերը եւ ավարտեց նախորդ նիստում ընդհատված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացվող հայկական օդանավ շահագործողների համար օտարերկրյա ավիաընկերությունների հետ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն, նրանց կողմից նոր եւ ժամանակակից օդանավերով համալրելուն եւ փոքր ավիացիայի զարգացմանը:

Պատգամավորները քննարկեցին ԱԺ պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված, Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
 
Հիմնական զեկուցող, նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված` «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», ինչպես նաեւ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերն Ազգային ժողովում քննարկելու ընթացքում հանրության լայն շրջանում առաջացել են բազմաթիվ հարցադրումներ, որոնք ուսումնասիրության եւ պարզաբանման կարիք ունեն:

ՀՀ Ազգային ժողովի այս որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` խնդիր դնելով ուսումնասիրել եւ եզրակացություն ներկայացնել նշված հարցադրումների կապակցությամբ:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ իրենք կողմ են բովանդակային, իրատեսական քննարկումներին եւ դեմ են դրա հետ կապված քաղաքական որեւէ ենթատեքստի:

Հանձնաժողովի խնդիրներն են` բնական գազի մատակարարման եւ օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկա վիճակի, գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորման օրինականության ու չափի հիմնավորվածության եւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսումները, Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձեւավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը, սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մեխանիզմի համապատասխանությունը միջազգային պրակտիկային եւ ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ որոշման համաձայն՝ հանձնաժողովի նիստերը դռնփակ են լինելու՝ բացառությամբ հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից կընդգրկվեն 4 պատգամավոր, ԲՀԿ-ից՝ 2 պատգամավոր, մյուս խմբակցություններից՝ մեկական պատգամավոր:

Հիմնական զեկուցողը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին եւ նախագծի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 25-ի ԱԺ նիստում:



24.02.2014
Հանդիպումներ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 24-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը Սեւանա լճում ավանդական ձկնատեսակների բազմացման ծրագրի, Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխու...

24.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան մասին: Ի դեմս Գուրզադյանի՝ հայ ժողովուրդը եւ համաշխարհային հանրությունը կորցրին մի շարք հայտնագործությունների հեղինակ, ինքնատիպ մտածելակերպի...

24.02.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հյուրերը ներկա գտնվեցին քառօրյա նիստերին, ապա հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am