ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան մասին: Ի դեմս Գուրզադյանի՝ հայ ժողովուրդը եւ համաշխարհային հանրությունը կորցրին մի շարք հայտնագործությունների հեղինակ, ինքնատիպ մտածելակերպի տեր գիտնականի, ով միջազգային գիտական շրջանակներում մեծ հեղինակություն էր վայելում: Իր թողած անկրկնելի հետքով եւ գիտական ու մշակութային հարուստ ժառանգությամբ նա մշտապես կմնա մեր հիշողության մեջ:
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Գրիգոր Գուրզադյանի հարազատներին եւ գործընկերներին»: