National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.07.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 9-ին հանդիպեց Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ:

Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական կապերը հասել են բարձր մակարդակի: Ըստ հյուրի՝ դրա մասին վկայում են առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողությունները: Զրուցակիցներն անհրաժեշտ համարեցին տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանը ներկայացրեց Ազգային ժողովի եւ մշտական հանձնաժողովների գործառույթները, անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին ու այդ ասպարեզում կատարվող քայլերին, խոսեց Հայաստանի վարած բազմաբեւեռ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունից: Ինստիտուտի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերը վերաբերվում էին նաեւ տարածաշրջանին, մերձավոր-արեւելյան զարգացումներին, դրանցում հայկական համայնքների հետ կապված խնդիրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին եւ խաղաղ զարգացման հնարավորություններին: Քննարկվեցին ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:


09.07.2013
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի հուլիսի 9-ի համարում հրապարակված «Արբակը, Սարգիսն ու Նորիկը» լրատվության մեջ  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվանն առնչվող տեղեկատվությունը մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի նախագահը երբեւէ չի հանդիպել Սարգիս Ասատրյանի հետ եւ ո...

09.07.2013
Պարզաբանում
Բազմիցս է փաստվել, որ Առաջին լրատվականի մեջ մեկտեղվող 1in.am կայքն ու «Ժամանակ» օրաթերթը սուտ տեղեկություններ տարածելու գործում ետ չեն մնում միմյանցից, ընդ որում, ոչ միայն կեղծ տեղեկատվության հանդեպ ունեցած մոլուցքով, այլեւ պատվիրատուներին հաճոյանալու եւ ծառայելու հակումով, ընդ որում տերերին ու պատվ...

09.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը
Հուլիսի 9-ին ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը  ներկա գտնվեց    «ՀՊՏՀ շրջանավարտ 2013»  միջոցառմանը:   Մինչ  տոնական մասին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը   ՀՊՏՀ ռեկտորի ուղեկցությամբ   շրջեց տարածքում,  ծանոթացավ կատարվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am