National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը
1 / 4

Հուլիսի 9-ին ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը  ներկա գտնվեց    «ՀՊՏՀ շրջանավարտ 2013»  միջոցառմանը:   Մինչ  տոնական մասին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը   ՀՊՏՀ ռեկտորի ուղեկցությամբ   շրջեց տարածքում,  ծանոթացավ կատարված շինաշխատանքներին ու  բարեփոխումներին:    Հովիկ Աբրահամյանը    առանձնահատուկ ջերմությամբ  շնորհավորեց  շրջանավարտներին   հիշարժան օրվա   եւ   Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ   բուհն  ավարտելը նշանակալի իրադարձություն է յուրաքանչյուր մարդու կյանքում: Բարձրագույն կրթությունը շատ կարեւոր  է  հատկապես ներկա զարգացումների համատեքստում, երբ բոլոր ոլորտների զարգացման շարժիչ ուժը կրթությունն է, գիտելիքը:   «Վստահ եմ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սովորելը մեծ պատիվ է եղել ձեզ համար, քանի որ մեր համալսարանը տնտեսագետ կադրեր պատրաստող լավագույն բուհերից է : Համոզված եմ, որ այստեղ դուք ստացել եք անհրաժեշտ գիտելիքներ եւ մեծ կյանք եք մտնում գիտելիքների հարուստ պաշարով: Համոզված եմ, որ այստեղ դուք ստացել եք անհրաժեշտ գիտելիքներ եւ մեծ կյանք եք մտնում գիտելիքների հարուստ պաշարով: Բացի գիտելիքներ ստանալուց, հուսով եմ, դուք ձեռք եք բերել լավ ընկերներ, կյանքի փորձ եւ  ունեք մեր երկրի, պետության համար  լավ քաղաքացի լինելու  հատկանիշները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Շարունակելով ելույթը` ԱԺ նախագահը  փաստեց, որ անցնող տարիներին համալսարանի ղեկավարությունը կրթության որակի բարձրացմանը միտված կարեւոր ծրագրեր է իրականացրել, որոշակի քայլեր են ձեռնարկվել նաեւ համալսարանի միջավայրի բարելավման եւ այն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ  եւ ընդգծեց, որ բուհի քաղաքականությունն ուսանողակենտրոն է:  Նա վստահեցրեց, որ կատարված քայլերը, որոնք շարունակական են լինելու,  միտված են ուսանողների պահանջների բավարարմանը:
«Մենք միշտ եղել ենք ձեր կողքին, խրախուսել բուհի դրական նախաձեռնությունները»,- հավելեց Հովիկ Աբրահամյանը:   Ամփոփելով   խոսքը ՀՊՏՀ խորհրդի նախագահն ասաց.   «Սիրելի շրջանավարտներ, վստահ եմ, որ այս օրը անմոռանալի է լինելու ձեզ համար: Հետագայում դուք հաճախ եք հիշելու ձեր հարազատ բուհը, ուսումնառության տարիները, բազմաթիվ առիթներ եք ունենալու ուսման այս տարիները արժեւորելու համար: Մենք ձեզ մեծ կյանք ենք ճանապարհում լավագույն բարեմաղթանքներով` համոզված լինելով, որ դուք այստեղից դուրս եք գալու արժանապատիվ կյանք կերտելու հմտություններով եւ գիտակցությամբ: Հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր նախաձեռնություններում, առաջընթաց աշխատանքում, ձեռքբերումներ նաեւ անձնական կյանքում: Իմ ցանկությունն է, որ ձեր մասնագիտական ունակություններն ու հմտությունները  ծառայեն մեր երկրի, նրա տնտեսության զարգացմանը: Դա հպարտանալու լուրջ առիթ կդառնա մեզ համար եւ լավ ազդակ` շարունակելու կրթության որակի բարձրացմանը միտված մեր քայլերը: Ամենայն բարիք ձեզ եւ բարի ճանապարհ»:

Ավարտական միջոցառմանը  ելութներով հանդես եկան նաեւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը  եւ ՀՊՏՀ խորհրդի անդամ, ԱԺ  պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:  Նշենք, որ  2012-2013 ուսումանական տարում առկա բակալավրիատն ավարտեց 1255, իսկ մագիստրատուրան` 595 ուսանող:
 


09.07.2013
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի հուլիսի 9-ի համարում հրապարակված «Արբակը, Սարգիսն ու Նորիկը» լրատվության մեջ  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվանն առնչվող տեղեկատվությունը մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի նախագահը երբեւէ չի հանդիպել Սարգիս Ասատրյանի հետ եւ ո...

09.07.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 9-ին հանդիպեց Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ: Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերու...

09.07.2013
Պարզաբանում
Բազմիցս է փաստվել, որ Առաջին լրատվականի մեջ մեկտեղվող 1in.am կայքն ու «Ժամանակ» օրաթերթը սուտ տեղեկություններ տարածելու գործում ետ չեն մնում միմյանցից, ընդ որում, ոչ միայն կեղծ տեղեկատվության հանդեպ ունեցած մոլուցքով, այլեւ պատվիրատուներին հաճոյանալու եւ ծառայելու հակումով, ընդ որում տերերին ու պատվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am